Երկու եղբայրներին դանակահարված վիճակում տեղափոխվել են բուժկենտրոն. Shamshyan.com
Հասարակություն
Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:40-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոՈստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երեւան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչներ, 35-ամյա Արթուր Պողոսյանը եւ 33-ամյա Արսեն Պողոսյանը:
Վերջիններս ոստիկաններին հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են Անդրանիկի փողոցի 127 շենքի բակում՝ իրենց անծանոթ անձանց կողմից:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը