Երբ դարպասապահը որակազրվում է 10 խաղով (տեսանյութ)
Սպորտ
«Նանսի»-ի դարպասապահ Ժոֆրե Ժորդանը որակազրկվել է 10 խաղով՝ Ֆրանսիայի Լիգա 2-ի 5-րդ տուրում «Բրեսթոն»-ի դեմ հանդիպմանը (1:2) վեճ հրահրելու համար: Այս մասին տեղեկացնում է L'Equipe-ը:
Հանդիպման ավելացված ժամանակում դարպասապահն արձագանքել է մրցակցի երկրպագուների վիրավորական վանկարկումներին և գնդակը նետել նրանց ուղղությամբ: Արդյունքում երկրպագուները ներխուժել են դաշտ, մրցավարը ստիպված է եղել խաղը որոշ ժամանակով դադարեցնել: 31-ամյա դարպասապահն այդ արարքի համար ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել դաշտից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը