Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց 40-45 տոկոսը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել. Բաբայան (տեսանյութ) Հոգեբանը՝ մայիսի 28-ի շքերթից հետո ռազմատեխնիկան Երևանում մնալու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ) Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է, տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել (տեսանյութ) Ուղիղ․ «Կոռուպցիան նախընտրական փուլում». քննարկում (տեսանյութ) «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվել Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր Հայաստանը բանակցում է YouTube Kids-ի ակտիվացման շուրջ Դավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու. պատգամավոր ՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ Մելիքյան Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորեն Շուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում Ռյազանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել․ կան վիրավորներ 

Որտե՞ղ է թաղված շան գլուխը

Քաղաքական

 

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կրկին բաց նամակ է գրել, այս անգամ՝ ուղղված ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ՝ առանց փոփոխությունների.

ՀՀ նախագահից սկսած, պետք է գործեք ՀՀ Սահմանադրության սահմանած արժեքներով և ՀՀ օրենքների շրջանակում

 Հարգելի պարոն Մկրտչյան, քանի դեռ կառավարության ականջները բամբակով խցանված են, Դուք ո՛չ լսելու, ոչ էլ պատժելու եք հանցավորին

«Ձեր ասածը քրեական հանցանք է, եթե ապացուցվում է՝ պետք է դատվի։ Եթե պաշտոնյան է նման հանցանք թույլ տալիս, ապա նա ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Լուծումը ես տեսնում եմ դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ դրան հասնելու համար պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց դպրոցին։

 
Հարգելի պարոն Մկրտչյան, քանի դեռ կառավարության ականջները բամբակով խցանված են, Դուք ո՛չ լսելու, ոչ էլ պատժելու եք հանցավորին: Հանցանքը պետք է որակավորվի համապատասխան մարմնի կողմից, իսկ Դուք լրագրողին կամ ծնողին կամ այդ մասին բարձրաձայնող ցանկացած մեկին առաջարկում եք հանցանքն ապացուցել շատ լավ իմանալով, որ այդ հանցանքի մասին բարձրաձայնողը դա չի կարող անել, այսինքն այս համատարած անպատժելիության պայմաններում հովանավորում եք կաշառակերին, օրինախախտին ու նրանց ձեռքերին ազատություն տալիս:
 
Իսկ լուծումը ոչ թե Ձեր ասած կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ է, այլ, ինչպես իրավացիորեն նշել եք. «պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց դպրոցին»։
 
Միանշանակ համամիտ եմ Ձեր երկրորդ մտքի հետ ու հավելեմ՝ տնօրենը պե՛տք է արդար ընտրությամբ տեր կանգնի դպրոցին, իսկ դրան հասնելու համար պետք է վերադառնանք 2009թ. ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի սահմանած իրավական նորմին, այսինքն մրցույթում ընտրված տնօրենն աշխատանքային պայմանգիրը պետք է կնքի իրեն ընտրած կառավարման խորհրդի և ո՛չ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի հետ ու
 
ՀՀ կառավարությունը պետք է վերադառնա խորհրդի ձևավորման նախկին կարգին, որտեղ անդամների թիվը պետք է լինի 7, դպրոցը ներկայացնող 2 մանկավարժ, 2 ծնող, և ՏԻՄ-ը ներկայացնող 3 հոգի, նաև ամրագրվի, որ կառավարման խորհրդի նախագահն էլ անպայման դպրոցի ներկայացուցիչը լինի: Մրցույթի անցկացման կարգում էլ շատ քայլեր պետք է հստակեցվեն այնպես, որ հնարավորինս բացառեն խորհրդի վրա ճնշումներն ու ազդեցությունը, որոնց հեղինակը իշխանությունն է, ով ինքը չի ենթարկվում ոչ մի օրենքի ու կարգի և այսպես խեղաթյուրվում են դրանք:
 
Ի՞նչ է ստացվում, իշխանության բոլոր մակարդակների ներկայացուցիչներդ հնարավոր բոլոր ձևերով խախտում եք օրենքի ու իրավական նորմերի պահանջներն ու մեղքը գցում եք ընդունված կարգերի վրա: Ի դեպ, կրթության բարեփոխումների առաջին վարկային ծրագիրը՝ դպրոցի կառավարման ապակենտրոնացման ու ինքնակառավարման և աշակերտ թվով ֆինանսավորման նպատակով, 1998 թ. Ձեր օրոք է սկսվել ու ՀՀ կառավարության կողմից հաստատվել 1999թ. հունիսի 1-ին և այն ժամանակ էլ այս համակարգին էիք հավատում:
 
Քանի դեռ բոլոր մակարդակի իշխանությունների ներկայացուցիչները, ի դեմս նաև Ձեզ, չեն հարգելու օրենքի տառն ու իրենց շահերից ելնելով ամեն քայլափոխի, մեղմ ասած, շրջանցելով այն, իրենց ապօրինի հեռախոսային հրահանգներով շարունակելու են ազդել մրցույթների ընթացքի վրա, քանի դեռ դպրոցի կառավարման խորհուրդներում Ձեր հրամանով ԿԳՆ-ն ներկայացված կլինի գյուղապետի անձով, ինչպես Գեղարքունիքի մարզի Վաղաշենի դպրոցում և ԿԳ նախարարն անձամբ այդ նշանակումը կառավարման խորհրդի կարգի խախտում չի համարի, քանի դեռ լրատվամիջոցներում այս բովանդակությամբ հրապարակումններն աչքաթող կարվեն ԿԳՆ-ի կողմից, կարող եմ շատ երկար թվարկել այս բովանդակությամբ «քանի դեռ»-եր, ապա դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական ոչ մի փոփոխություն, համոզված եմ, այս վիճակը չի շտկելու: Ինչո՞ւ եմ համոզված, որովհետև 1999-ին այս համակարգը ներդնելու համար 15մլն$ ծախսվեց, տարիներով փորձարկման շրջան անցավ, դրսից և ներսից էլ տարբեր փորձագետներ աշխատեցին, 1995-ին ընդունած ՀՀ
 
Սահմանադրությունը Հայաստանը ժողովրդավար պետություն էր հռչակել, երկիրն ուզում էր ամենուրեք ավելի ժողովրդավար կառավարում հաստատեր, բայց Ձեր հայտարարությամբ չստացվեց և ասում եք այստեղ արմատական փոփոխության կարիք կա: Այսօր էլ այն, ինչ ուզում եք անել առանց լուրջ գիտական ուսումնասիրության, հետազոտման, որը գումար կարժենա, Դուք էլ անձամբ չեք պատկերացնում, երբ ասում եք հետևյալ իրարամերժ միտքը. «Լուծումը ես տեսնում եմ դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ ՝ հավելելով, որ դրան հասնելու համար պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց դպրոցին»։
 
Մի բան էլ ակնհայտ է, այն փոփոխության մեխանիզմը, որն առաջարկելու եք, հաստատ ժողովրդավարության հաշվին է լինելու, իսկ ժողովրդավարության հիմքը ազատ ու արդար ընտրություններն են, որի սկզբունքները Հայաստանում խախտվում են բոլոր տեսակի ընտրություններում, իսկ այս երևույթը մի նպատակ ունի՝ մեր քաղաքացիական հասարկությանը զրկել ազատ ընտրելու ու պատասխանատվություն ստանձնելու հաճույքից: Մի խոսքով իշխանությանը ձեռնտու է, երբ ծնողը իր երեխայի որակյալ կրթության իրավունքը ծախում է իրեն, բոլոր տեսակի ընտրություններում չի պայքարում իր ընտության բարձրագույն իրավունքի համար և մասնավորապես, լինելով դպրոցի կառավարման խորհրդի անդամ, ընտրում է մի տնօրեն, ով յուրացնում է ի՛ր երեխայի համար պետբյուջեով հատկացված գումարները:
 
Այնպես որ, շան գլուխը թաղված է ոչ թե դպրոցների խորհուրդների և կառավարման համակարգի արմատական փոփոխության, այլ՝ իշխանության կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ: Ժամանակն է, որ ՀՀ նախագահից սկսած այս մասին խոստովանենք բոլորս ու գործենք ՀՀ Սահմանադրության սահմանած արժեքներով և ՀՀ օրենքների շրջանակում, Հայաստանի Հանրապետությունը պե՛տք է դառնա ժողովրդավար ու սոցիալական պետություն, որտեղ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱԶԱՏ և ԱՐԴԱՐ:
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թևոսյան փողոցում բախվել են զինծառայողի «Nissan X-Trail»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կա վիրավոր Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց 40-45 տոկոսը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել. Բաբայան (տեսանյութ)Անձի տվյալները նախնական ընտրական ցուցակներում չեն ներառվում, եթե անձնագրի ժամկետը վեց ամիս և ավել՝ լրացած է, և եթե ՀՀ-ում չունի հաշվառում․ ԿԸՀՍրտիկը՝ վախի մթնոլորտ տարածելու գործիք․ հոգեբանը՝ ՔՊ-ականների քարոզարշավի մասին (տեսանյութ)Հոգեբանը՝ մայիսի 28-ի շքերթից հետո ռազմատեխնիկան Երևանում մնալու Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Թրամփը նշել է ԱՄՆ-ի «անկման» մեղավորին Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մենք էն մարդիկ ենք, որ ասելու ենք՝ Նիկոլը պետքա գնա (տեսանյութ)Մենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան (տեսանյութ)Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է, տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել (տեսանյութ)Թրամփը Չինաստան իր այցը անվանել է «անհավանական»Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից Ուղիղ․ «Կոռուպցիան նախընտրական փուլում». քննարկում (տեսանյութ)Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը. նախարարությունը զգուշացնում էՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի և Սի Ծինփինի ճաշացանկըՇաքիի ջրվեժի հոսքի նվազման համար վարչական պատասխանատվություն կսահմանվի«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվելԹրամփը նշել է, որ անհամբեր սպասում է Սի Ցզինպինի հետ հանդիպմանը ՎաշինգտոնումԿոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը «Mazda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի ՀՀ կառավարության կողմից մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 37 ներդրումային ծրագրի (տեսանյութ)Ուղիղ․ «Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավի 8-րդ օրը սկսում է նախագահական նստավայրի մոտից (տեսանյութ)Չինաստանի ԱԳՆ․ Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվելու որևէ պատճառ չկաԵրևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորՀայաստանը բանակցում է YouTube Kids-ի ակտիվացման շուրջՄայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներEuractiv. Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցել Հորմուզի նեղուցում ԵՄ առաքելությանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենNY Post. Թրամփը չի օգտագործել անձնական սմարթֆոն Չինաստան այցի ժամանակԹրամփը ժամանել է Պեկինի օդանավակայան՝ ԱՄՆ մեկնելուց առաջՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴավաճանությունը և ստելը Նիկոլի բնութագրիչներն են,որոնք մեր ժողովրդի գլխին նոր փորձություն են բերելու. պատգամավորՈստիկանությունը խստորեն հսկում է Պեկինի մայրուղիները Թրամփի երթուղու երկայնքովԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ ՓաշինյանՀԱԵ «ներգրավվածությունը» քաղաքականության մեջ. ԵԽԽՎ-ն վրիպե՞լ է հասցեատիրոջ հարցում․ ՄելիքյանՌոյթերս. ԱՄՆ-ը պատրաստվում է մեղադրանք առաջադրել Ռաուլ ԿաստրոյինԿդադարեցվի էլեկտրամատակարարումը․ հասցեներԱյսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենԻրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ժամկետները կրկին երկարաձգվել ենՇուրջ 27 մլն դրամի վնաս՝ ջրային ռեսուրսին. ԲԸՏՄ-ն խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԳյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հիվանդանոցում էԹրամփ. Հոլիվուդում ոչ ոք չէր կարող ֆիլմում մարմնավորել Սի ԾինփինինՌյազանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել․ կան վիրավորներ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Հրապարակ». «Խոպանչիներն» արդեն մի քանի օր է՝ խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիսՀայտարարվել է նախաքննության ավարտ. ինչ փուլում է գործը. «Ժողովուրդ»Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ«Իրավունք». Ձայներ «մուրալու» գործին լծվել են նախկին իշխանավորները«Հրապարակ»․ ԵՊՀ-ն վերջին տարիներին անկում է գրանցել«Իրավունք». Ինչ է խոստացել Արսենյանի որդին Փաշինյանին
Ամենադիտված