Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը 

Հանրային խորհուրդն ակտիվացնելու է Ազգային ժողովի հետ համագործակցությունը

Քաղաքական

Հանրային խորհրդի և Ազգային ժողովի համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով  օգոստոսի 30-ին խորհրդում տեղի է ունեցել նիստ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի նախկին անդամ Խոսրով Հարությունյանի մասնակցությամբ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ հանրային խորհրդից, Հարությունյանի կարծիքով՝ այժմ, երբ խորհրդարանի դերակատարումը մեծանում է, ամենատարբեր կառույցների, մասնավորապես Հանրային խորհրդի հետ սերտ համագործակցությունը դառնում է առաջնային: Վերջինս նշել է, որ իրենց հանձնաժողովը պատրաստ է լրջորեն համագործակցել Հանրային խորհրդի հետ, քանի որ իրենց նպատակն է հանձնաժողովը դարձնել  քննարկումների ակտիվ ու արդյունավետ հարթակ, որտեղ բարձրացվելու են տնտեսությանը վերաբերող ամենատարբեր հարցեր, բախվելու են կարծիքներ: «Մենք քննարկելու ենք հայեցակարգային հարցեր, և մեր խնդիրը շատ հստակ է՝ այդ հարցերի վերաբերյալ ձևավորել մոտեցումներ, որոնց իրականացումն ու պատասխանատվությունը գործադիր իշխանությանն է»,-նշել է Հարությունյանը:

Հանրային խորհրդի նախագահն իր հերթին կարևորել է խորհրդարանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի արդյունավետ ու հեռանկարային:  Վ. Մանուկյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ՀԽ և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի միջև կսկսի իրականացնել համագործակցության առաջին քայլերը: Առաջարկ է հնչել ձևավորել հայեցակարգային հարցերի շրջանակ, որոնք պետք է առաջիկայում քննարկվեն:

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Հանրային խորհրդի աշխատանքային խմբի (Վազգեն Մանուկյան, Յուրի Ջավադյան, Հովհաննես Թադևոսյան, Կորյուն Առաքելյան)՝ հուլիս ամսին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցին: Այցից հետո աշխատանքային խումբը ՀՀ կառավարություն էր ներկայացրել մարզի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ: Պետական համապատասխան գերատեսչությունները արձագանքել էին ներկայացված առաջարկներին, որոնք, սակայն, ՀԽ աշխատանքային խումբը բավարար չի համարում և գտնում է, որ կառավարության հետ այդ հարցերի վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն: Մասնավորապես, ՀԽ աշխատանքային խումբը Տավուշի սահմանամերձ համայնքներում մտահոգիչ էր համարել տարբեր պատճառներով հսկայական քանակությամբ անմշակ հողատարածքների առկայությունը: ՀԽ աշխատանքային խումբը կառավարություն էր ներկայացրել առաջարկներ, որոնք հողատարածքներն առավել արդյունավետ օգտագործելու համար բավարար պայմաններ կապահովեն:

Օրակարգի հաջորդ հարցի շրջանակներում խորհրդի անդամները քննարկել են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ ՀԽ քննարկումների և ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկների արձագանքը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի առաջարկը քննարկվել է կառավարությունում, և հանձնարարվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին համակարգել այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ կառույցների տեսակետները:  Քաղաքաշինության պետական կոմիտեն, ամփոփելով Երևանի քաղաքապետարանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կարծիքները, Աջափնյակ կայարանի կառուցումը գտել է նպատակահարմար:

Հիշեցնենք, որ հունիս ամսին Հանրային խորհրդում քննարկվել էր մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հարցը, որի ժամանակ մետրոշինարարները, ճարտարապետները և այլ մասնագետներ քննարկել էին մետրոյի նոր կայարանի կառուցման հնարավորություններն ու ներկայացրել նախագծային 4 տարբերակ: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում այդ կայարանի կառուցման նպատակով հսկայածավալ աշխատանք էր կատարվել՝ ծախսվելով մոտ 100 միլիոն դոլարին համարժեք գումար, սակայն Խորհրդային միության փլուզումից հետո գործընթացը կասեցվել էր: Այժմ առաջարկվում է այն վերսկսել: Մասնագետների կարծիքով՝  նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 75-150 միլիոն դոլար` կախված կայարանի կառուցման 4 տարբերակներից որևէ մեկի ընտրությունից: Մասնագետները նաև գտել էին, որ կայարանի կառուցումը սկսելու համար անհրաժեշտ է 12-15 միլիոն դոլար և առաջարկել կառավարությանը եկող տարվա պետբյուջեում նախատեսել այդ միջոցները:  

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Որո՞նք են տաք թեյի վտանգները․ ո՞ր ջերմաստիճանը կարող է քաղցկեղի հանգեցնել Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Ուկրաինայում շարունակվել են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաները Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան. օրակարգում՝ նոր էներգետիկ միջանցքների ստեղծումն է Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան Թրամփը նոր ծրագիր ունի Իրանի դեմ. հետաձգել է ռազմական գործողությունների ընդլայնումը Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող Ուժեղ թայֆուն՝ Չինաստանում. (տեսանյութ)Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 26-ինՄեկ մարդ է զոհվել Գերմանիայում բնակելի տանը թեթև ինքնաթիռի բախումից Արաղչի. Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանային հարևանների, այլ Միացյալ Նահանգների դեմ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԻրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին Oգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները Իրանը զգուշացրել է ԵՄ-ին Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակման անկանխատեսելի հետևանքների մասին Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Զելենսկու հրատապ հայտարարությունը. Ռուսաստանը հետախուզական տվյալներ է փոխանցում Իրանին Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային և Կրիվոյ Ռոգին ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Մանկության տարիներին սերմանված արժեքներով է կերտվում ազգի վաղվա օրը․ Ռուբեն Սրբազան Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ CNN. ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանի հետ պատերազմի հնարավոր սրման կապակցությամբ Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ Միկրոավտոբուսը Բեռլինում մխրճվել է ԼԳՊՏ շքերթի մեջ, կա զոհ և վիրավորներ Երկուշաբթի լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են ասֆալտի ամրությունը բարձրացնող բաղադրիչ Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Հայտնաբերվել են կենսաթաղանթներ, որոնք կարող են դուրս նետել մանրէները 7 նշան, որ օրգանիզմը ջրի պակաս ունի5 փաստ Հյուսիսային Կորեայի առօրյայի մասին, որոնք շատերին են զարմացնումՈր մթերքներն են համարվում «բնական էներգետիկներ»5 սովորություն, որոնք դանդաղ «ծերացնում» են ուղեղըԲժիշկները զգուշացնում են․ այս նշանը կարող է վկայել լուրջ խնդրի մասինՍա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)Ի՞նչ գիտի ձեր հեռախոսը ձեր մասինՌոբոտները գալիս են․ ո՞ր մասնագիտություններն են առաջինը վտանգի տակԲուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ
Ամենադիտված