ԵԱՀԿ դիտորդական խումբն Ադրբեջանի կրակոցների հետևանքով չի կարողանում աշխատել
Արցախ
ԵԱՀԿ դիտորդական խումբը հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի հատվածում ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով չի կարողանում աշխատանքներ իրականացնել: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական կողմը խմբի ուղղությամբ կրակ է բացել, խումբը չի կարողանում աշխատանքներ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նույնպես այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան