Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի Ֆրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համար Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը 17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքով Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի Գազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա է 

Տնտեսական փորձանք Հայաստանի համար

Վերլուծական

Հյուսիս-հարավ մայրուղին Հայաստանի համար դանդաղ, բայց հաստատուն ընթացքով դառնում է մի մեծ փորձանք: Տարիներ առաջ պաշտոնյաները ոգևորությամբ էին խոսում այդ մայրուղու շինարարության անհրաժեշտության, հեռանկարների, տնտեսության վրա ահռելի դրական ազդեցության մասին: Այդ ամենի վերաբերյալ կասկած հայտնողները ընկալվում էին գրեթե որպես ազգի թշնամի, տնտեսությունից բան չհասկացող, համաշխարհային տենդենցներից հեռու մարդիկ:

Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոնիտորինգի կազմակերպությունների աշխատանքային խմբի ղեկավար Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ 2009 թվականից հետևում են ծրագրի ընթացքին, եկել են այն եզրակացության, որ Հայաստանում «Հյուսիս-հարավ» ծրագիրն իրագործվելու շանսեր չունի։ Մասնագետների գնահատմամբ՝ առայժմ պատրաստ է շինաշխատանքների տեսանկյունից ամենահեշտ ու մատչելի հատվածը: Այսինքն՝ ապագայում պահանջվելու է ավելի շատ փող, քան ծախսվել է մինչ օրս:

Անցած տարվա ընթացքում ծրագրի իրականացման համար կառավարությունը տարբեր վարկեր է վերցրել Եվրասիական, Եվրոպական և Ասիական զարգացման բանկերից, հիշեցնենք, ամբողջական ծրագիրը գնահատվում է շուրջ մեկ միլիարդ դոլար, արդեն վեց տարի է ինչ ծրագրի մեկնարկը տրված է, սակայն 556 կմ ճանապարհից դեռ 10 տոկոսն էլ չի կառուցվել: Այդ վարկերն ու դրանց տոկոսները մնալու է մեր ժողովրդի ուսին, և մենք պետք է դրանք փակենք, դա ընդունելի կլիներ այն պարագայում, եթե ճանապարհը պատրաստ լիներ, եթե մեր երկիրը դրանից օգուտ տեսներ, եթե կարողանայինք մի լուրջ ճանապարհ ունենայինք, որը կկապի մեր երկրի հյուսիսն ու հարավը և նոր հնարավորություններ կստեղծի մեզ համար, բայց այս պարագայում մենք չունենք ոչինչ, մենք կառուցել ենք ինչ-որ 80 կմ ճանապարհ և էսպես մեծ շուքով ասում ենք՝ տեսեք, էսքանը կառուցել ենք: Թե՛ խորհրդարանում, թե՛ ԶԼՄ-ներում բազմաթիվ անգամ է բարձրաձայնվել միջոցների անարդյունավետ օգտագործման և ծրագրում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, ծրագրում խնդիրներ ու չարաշահումներ էր հայտնաբերել նաև Վերահսկիչ պալատը. իրականում այստեղ խնդիրը միջոցների անարդյունավետ օգտագործումն է:

Առաջիկայում, երբ սկսվի կառուցվել ճանապարհի առավել բարդ հատվածները, մասնավորապես՝ Զանգեզուրի թռիչքաձև կամուրջները, որոնք ամենաբարդ ինժիներական կառուցվածք ունեցող կամուրջներից են, թունելներ պետք է կառուցվեն, որոնք ևս ծախսատար են: Դա նշանակում է, որ Հայաստանը նորից պետք է մտնի լրացուցիչ պարտավորությունների տակ, ավելացնի արտաքին պարտքը՝ չունենալով և չտալով որևէ երաշխիք, որ այդ ճանապարհն իր տնտեսական արդյունավետությամբ կարդարացնի իրականացված ծախսերը:

Ակնհայտ է` Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին հնարավոր չէ ավարտել 2019 թվականին, և դրա կառուցման համար 900 միլիոն դոլարը բավարար չէ: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, այդ ճանապարհը կհամալրի Գյուլնազ տատի հեքիաթներ դարձած մի շարք այլ նախագծերի շարքը: Միայն թե, ասենք` Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոքաղաք սարքելու կամ Իրան-Հայաստան երկաթգծի ծրագրերի վրա շատ ավելի քիչ ռեսուրսներ են վատնվել, քան Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության վրա:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործիՖրանսիան հանքանյութերի պաշար կստեղծի՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու համարՊեսկով. Պուտինը Շենժենում փաստաթղթեր չի հանձնել Թրամփին և Սի Ծինփինին Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն ռումինական շուկայում են․ ՓաշինյանՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասը
Ամենադիտված