Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը
Հայաստան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը պատգամավորներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի փոխանակություն՝ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափում քննարկումներ ունենալ՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հրավերով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ:

















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է