ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնել Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել «Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվում Ավտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել Հրաժարական է տվել Սերբիայի նախագահը Հզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներ ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է Հայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում Իրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը» ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96% Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցությունները 

21-րդ դարում գիտելիքով են հաղթում ազգերը, ժողովուրդները. Մանվել Գրիգորյան

Հասարակություն
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.
 
Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսնե՛ր,
 
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր.
 
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերմեկյան տոնի` Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ու բեղմնավոր ուսումնական տարի:
Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հաճախում են առաջին դասարան, ում համար դպրոցի զանգը հնչում է առաջին անգամ:
 
Սիրելի՛ դպրոցականներ.
 
Այսօրվա կապույտ երկինքն ու խաղաղությունը, անկախ եւ ազատ ապրելու ձեր իրավունքը ձեռք են բերվել ձեր հայրերի, պապերի, մերձավորների կյանքի ու արյան գնով, հերոսության ու խիզախության շնորհիվ: Եվ դուք այսօր պետք է տեր կանգնեք մեր հայրենիքին` լավ սովորելով ու սերտելով հայրենասիրության դասերը: Դուք մեր երկրի ապագան եք, իսկ ապագայի ամուր հիմքերը դրվում են դպրոցում, որտեղից սկսվում է սեփական երկրի պատմության ու մշակույթի յուրացման ճանապարհը:
 
Բարի երթ ձեզ դեպի դպրոց, սիրելի՛ երեխաներ:
 
Հարգելի՛ ծնողներ, ձեր զավակներին մասնագիտական բարձրագույն կրթություն տալու երազանքի դուռն այսօր բաց է, մաղթում եմ ձեր զավակներին ուսումնատենչ ոգի եւ աշխատասիրություն: Թող նրանք խորը եւ հիմնավոր յուրացնելով տարբեր գիտություններ՝ հարստացնեն ու հզորացնեն մեր երկիրը:
 
Բարի գալուստ եւ հաջողություն առաջին կուրսեցիներին, որ ուսման մեջ արդարացնեն իրենց ծնողների ու հարազատների հույսն ու ուրախությունը:
 
Առանձնահատուկ շնորհավորանքներս Արցախյան պատերազմի զոհերի, նաեւ՝ Ապրիլյան պատերազմի զոհերի, մեր բոլոր հերոսների զավակներին, թոռներին:
 
Մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, որ անկախության սերունդը լինի ավելի կիրթ, գիտուն, հայրենասեր: Լինել մարդ, հայրենասեր, մասնագետ՝ ահա այն երեք հենասյուները, որոնց վրա կարող է ամուր կանգնել մեր պետականությունը: Դեռ 1989-ից բազում ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ եւ նույնիսկ՝աշակերտներ ոչ միայն գրչով ու խոսքով, ոչ միայն գիտելիքով, այլեւ՝ անմիջականորեն զենքը ձեռքին կռվել են պատերազմական առաջնագծում: Եվ եթե գրիչից անցել ենք զենքի, ցանկացած պահի պետք է կարողանանք նաեւ վերադառնալ գրիչին, գրքին, գիտելիքին, քանզի 21-րդ դարում գիտելիքով են հաղթում ազգերը, ժողովուրդները:
 
Հարգարժա՛ն ուսուցիչներ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում է, որ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, թե որտեղից է գալիս հայ ազգը, ինչ առաքելություն ունի, դեպի ուր է գնում: Այս պատգամը տեղ հասցնելու խնդրում դուք լուրջ դերակատարում ունեք:
 
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ լուրջ անելիք ունենք նաեւ երկրապահ կամավորականներս: Մեր պարտականությունն է, գործընկեր կառույցների հետ միասնաբար, պատվով, մակարդակով կազմակերպել պատանի երկրապահ կամավորականների հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլը: Երկրապահը պատասխանատու է վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի համար: Մենք պարտավոր ենք ակտիվորեն մասնակցել վաղվա Հայաստանի լիարժեք քաղաքացիների թրծման գործընթացին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր ուսուցիչներին,մանկավարժներին, դասախոսներին, աշակերտներին, ուսանողներին եւ նրանց ծնողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն պատրաստվում է միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու նոր մեխանիզմ ներդնելԼեհաստանը առաջարկել է Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության գործարան կառուցել«Դրոնոֆոբիա». ուկրաինացի զինվորների շրջանում նոր հոգեբանական խնդիր է ուսումնասիրվումԱվտոբուսի վթարից 7 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվելՀրաժարական է տվել Սերբիայի նախագահըՀզոր փոթորիկ, ջրհեղեղներ, զանգվածային հոսանքազրկումներ ու հարյուրավոր չեղարկված չվերթներՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյանում․ մասնակցել է ընտրողների 59.96%-ը«Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված և մարված հրդեհից հետո հոսանքազրկված հասցեների մեծ մասում էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀայ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումԻրանի խորհրդարանի խոսնակ․ «Եթե Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, ինչո՞ւ է շուկան այդքան բարձր գնով գնահատում ռիսկը»ՏԻՄ ընտրություններում քվեարկությունն ավարտվել է․ մասնակցությունը՝ համայնքներում 35.29%-ից մինչև 59.96%Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն և Իրանը հաջորդ շաբաթ կշարունակեն բանակցություններըԽոշոր հրդեհից հետո շուրջ 5000 բաժանորդ հոսանքազրկվել է․ մեծ մասը՝ ԿենտրոնումԴավիթ Բեկ փողոցում 4 մեքենա է բախվել․ կան վիրավորներ, վարորդներից մեկը ոչ սթափ է եղելԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելՊատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Արման ԱբովյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհը մեկուսացվել է․ 2 հրշեջ-փրկարար ծխահարվել է, մեկը՝ հոսպիտալացվելՀայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարներըԵնթակայանի խոշոր հրդեհի պատճառները կստուգվեն․ հաղորդում է ներկայացվել հնարավոր հանցակազմի վերաբերյալԲենզինի գները լցակայաններում՝ ինչ արժեն «Անկայունության գոտիների» մոտեցումը ՀԱՊԿ երկրների սահմաններին մեծացնում է ռազմական անվտանգության սպառնալիքները․ ՍերդյուկովՋերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ«44-օրյա պատերազմում պարտվեցինք սեփական հպարտության և գոռոզության պատճառով»․ Տեր Նարեկ ՍարգսյանՀայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներովՀնդկաստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 56 մարդ է զոհվելԻրանը պետք է սահմանափակի էներգակիրների արտահանումը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներ«Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը»․ Էդուարդ ՇարմազանովՌուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ում համաձայնության են եկել Խոշոր հրդեհ՝ Երևանում «Դալմա»-ի հարևանությամբ գտնվող էլեկտրաենթակայանում․ ժամանել է 6 մարտական հաշվարկՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթանակով ավարտեց համաշխարհային օլիմպիադան Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվել է Լեհաստանն առաջարկել է իր տարածքում հրթիռների գործարան կառուցել Ուկրաինայի համար Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհերՖրանսիայում ընտրում են Սենատի անդամների կեսից ավելին Գեներալ Աքրամինյա․ Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը Ուզբեկստանում կխստացնեն մանկապղծության համար պատիժը՝ մանկապարտեզում երեխայի բռնաբարությունից հետո «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները դեռ «լավագույն վիճակում չեն»․ Պեսկով Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճկուղի ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն (Լուսանկարներ)44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ) Երեք տարի գերության մեջ․ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից անցել է 3 տարի ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա. Բադալյան Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ) Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ) 23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր 44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ) Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Գեներալ Շեքարչի․ Իրանը կշարունակի հետապնդել Թրամփին և Նեթանյահուին պատերազմից հետո
Ամենադիտված