Ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հասարակություն
Հանրապետությունում սեպտեմբերի 2-ից 6-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, սեպտեմբերի 2-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն