Խաղացինք այնքան, ինչքան որ թույլ տվեց մրցակիցը. Արթուր Ոսկանյան
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը գոհ է Ռուսաստանի թիմի հետ հետ ոչ-ոքի արդյունքից:
«Մենք գիտեինք, որ Ռուսաստանի ընտրանին ուժեղ թիմ է, լավ է պահում գնդակը և աշխատում էինք լավ խաղալ պաշտպանությունում։ Փորձում էինք հակագրոհել և, ընդհանուր առմամբ, խաղացինք այնքան, որքան թույլ տվեց մրցակիցը: Այո, ես գոհ եմ այս արդյունքից, որովհետև այդպիսի ուժեղ թիմի հետ արտագնա խաղում մեկ միավոր վաստակելը լավ արդյունք է»,- Ոսկանյանի խոսքը մեջ է բերում ՀՖՖ-ի կայքը:
2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում 0:0 հաշվով են ավարտել հանդիպումը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ:
Հաջորդ հանդիպումը ազգային ընտրանին կանցկանցի սեպտեմբերի 5-ին՝ հյուրընկալելով Մակեդոնիայի հավաքականին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը