Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանը Մոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը 17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքով Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի Գազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա է Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը Թանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետք 

Երևանի ակնարկը Մոսկվային

Վերլուծական

Օգոստոսի սկզբին ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժություններին մասնակցելուց հետո՝ հայկական զորախումբը կրկին Վրաստանում սեպտեմբերի 3-11-ը մասնակցելու է «Agile Spirit 2017» բազմազգ զորավարժություններին, որոնց կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր մի շարք պետությունների ներկայացուցիչներ: Դեռևս տարեսկզբին՝ Հայաստանը դժվար թե նման որոշում կայացներ, որոշում, որը անկասկած առաջացնելու է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի անթաքույց զայրույթը: Սակայն հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին՝ Հայաստանի իշխանությունների նման քայլն ավելի քան տրամաբանական է թվում: Երևանում հասկանում են, որ Մոսկվան ոչ միայն չի կատարում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, այլև, ըստ էության, հարվածում է մեր երկրի անվտանգության հիմքերին՝ սպառազինելով Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին:

Իհարկե, Հայաստանի իշխանությունները չեն կարող գնալ քաղաքական լուրջ դեմարշի և, օրինակ, սկսեն ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը, սակայն նրանք կարող են ընդլայնել Հայաստանի անվտանգային համակարգը, ինչը, անշուշտ, մեսիջ՝ է ուղղված ռուսական կողմին: Այն ենթադրում է, որ Հայաստանը կարող է անվտանգության երաշխիքներ ակնկալել նաև Բրյուսելից: Ռուսաստանի համար Հարավային Կովկասում անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիան կարող է շատ թանկ արժենալ, դա է պատճառը, որ Վլադիմիր Պուտինն օր առաջ ստորագրեց հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին պայմանագիրը: Ինչո՞վ կարող ենք բացատրել Հայաստանի մասնակցությունը «Agile Spirit 2017» զորավարժություններին, որոնց մասնակցում են, մեղմ ասած, ոչ այնքան ռուսամետ տրամադրություններ ունեցող երկրներ, ինչպիսիք են՝ Ուկրաինան, Լատվիան, Ռումինիան, Բուլղարիան, Միացյալ Նահանգները: Այստեղ տեսնում ենք նաև այդ ծրագրի նպատակը՝ մի կողմից ՆԱՏՕ-ի շրջանակներում արագ արձագանքման ուժերի կատարելագործումը և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի և գործընկերների հետ ռազմական գործակցության ամրապնդման և Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի ներգրավումն այդ ծրագրում՝ պետք է դիտել որպես ուղերձ Ռուսաստանին, և արձագանք՝ ռուսական քաղաքականության նկատմամբ աճող դժգոհությանը: Քանի որ մենք հակված ենք ֆետիշացնելու ստատուս-քվոն, բնական է՝ ընտրել ենք անվտանգության այն համակարգը, որի առանցքային դերակատարը Ռուսաստանն է: Եվ պետք չէ բխեցնել, թե դա վերջին 10 տարվա ընտրություն է: Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ֆորմալացվել եւ պայմանագրերով ամրագրվել է զինադադարի հաստատումից հետո: Կարող ենք վարկածել, որ դա վատի եւ վատթարագույնի միջեւ ընտրություն է՝ ռուս-ադրբեջանական վերընթաց հարաբերությունները վկայակոչել եւ այլն, բայց փաստ է, որ 1994-ից ի վեր՝ Ադրբեջանի տնտեսական եւ կոմունիկացիոն կարեւորության, այսպես ասած, ապրանքայնացումն էլ կատարվել է արեւմտյան տասնյակ միլիարդավոր ներդրումների շնորհիվ: Խնդիրն անդամակցությունը չէ, խնդիրը ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը ձեւականից բովանդակայինի վերածելն է, Հայաստանի համար այդ ամենը իրական որակի բերելը: Եվ, այդ առումով, թերեւս թյուր է նաեւ այն ընկալումը, որ դա հակադրվում է հայ-ռուսական տիրույթին: Այստեղ էլ թերեւս գործ ունենք մոլորության կամ շահարկման հետ, քանի որ հայ-ռուսական տիրույթին մրցակից դառնալով, Հայաստան-ՆԱՏՕ որակապես արդյունավետ փոխհարաբերությունը կարող է արդյունավետորեն ազդել նաեւ Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերության որակի բարելավման վրա: Իսկ որ այդ հարաբերության որակն ունի բարելավման, նույնիսկ առողջացման կարիք, թերեւս վեր է կասկածից:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բրազիլիայի խորհրդարանը հավանություն է տվել պետական ծախսերի նոր սահմանափակմանըՄոսկվայում կայացել է Օվերչուկի և Գրիգորյանի աշխատանքային հանդիպումըՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել հութիների անվտանգության գործակալությունների ղեկավարների նկատմամբ Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն ռումինական շուկայում են․ ՓաշինյանՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրՍերբիայում աշակերտը կրակել է դպրոցի ուսուցչի վրա։Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տուն
Ամենադիտված