Անկարող էինք հաստատել, թե որ կողմից էին գալիս կրակոցի ձայները և ովքեր էին կրակողները. Կասպրշիկ
Tert.am-ը մեկնաբանություն էր խնդրել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակից ՝օգոստոսի 31-ին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ դիտորդական խմբի ուղղությամբ կրակ բացելու միջադեպի վերաբերյալ:
Անջեյ Կասպրշիկի պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Օգոստոսի 31-ին, երբ ԵԱՀԿ մոնիթորինգային խումբն այցելել էր Հայաստանի սահմանային Չինարի գյուղը՝ հանդիպելու տեղի իշխանությունների հետ, կրակոցներ են լսվել հարևանությամբ:
Ընդունված ընթացակարգի համաձայն՝ մոնիթորինգային խմբերը հայկական և ադրբեջանական կողմերում անմիջապես խնդրել են տեղի հրամանատարներին պարզաբանել իրավիճակն ու վերահաստատել անվտանգության երաշխիքները: Հետագա անվտանգության երաշխիքներ փոխանակելուց հետո ես և իմ դաշտային օգնականները երեք անգամ կրկին կրակոցներ ենք լսել հեռավորության վրա: Գտնվելով գյուղի կենտրոնում և շրջապատված լինելով շենքերով ու բլուրներով՝ մենք անկարող էինք հաստատել, թե որ կողմից էին գալիս կրակոցի ձայները և թե ովքեր էին կրակողները: Բացի այդ, մենք հետաքննելու մանդատ չունենք»:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը