Թրամփը Կոնգրեսից միլիարդներ է խնդրել
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից խնդրել է պահուստային ֆոնդերից հատկացնել 7.85 մլրդ դոլար՝ վերացնելու համար Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի վնասները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ի սկզբանե Թրամփը ծրագրել էր խնդրել 5,5 միլիարդ դոլար, սական այդ գումարը համարվել է անբավարար:
7,4 միլիարդը պետք է ուղղվի արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը, ևս 450 միլիոն՝ փոքր բիզնեսի հարցերով վարչությանը:
Ինչպես հաղորդվել է սեպտեմբերի 1-ին, Թրամփը իր անձնական միջոցներից 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Հարվի» փոթորկի հետևանքների դեմ պայքարի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)