Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը 17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքով Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի Գազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա է Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը Թանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետք Տեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում Մահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրը 

Ալիևի սիրտը «Իսկանդեր» է ուզում. Մոսկվան գիտակցո՞ւմ է հետևանքները

Վերլուծական
Ռուսաստանում ռազմատեխնիկական համագործակցության ֆեդերալ ծառայությունը քննարկում է արտասահմանցի գործընկերներից մի քանի հայտեր օպերատիվ-տակտիկական Իսկանդեր համալիրների հնարավոր մատակարարումների մասին: Այս մասին հայտարարել է ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը,- գրում է ՌԻԱ Նովոստին:
 
Շուգաևի հայտարարությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռուսական արտադրության «Իսկանդեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը:
 
Սակայն ակհայտ է, որ ռուսական կողմը քաջ գիտակցում է նման գործարքի հնարավոր հետևանքները, և սա այն դեպքը չէ, երբ ռուսները առաջնորդվելու են միայն ու միայն բիզնես շահերով: Իրականում, ադրբեջանական մամուլը չունի որևէ լուրջ հիմք նման եզրակացություններ անելու համար:
 
Իրենք փորձում են սա ներկայացնել այնպես, թե կարծեք, ինչ-որ բան եփվում է «Իսկանդեր»-ների հետ կապված:
 
Ըստ էության՝ դա քարոզչական հնարք է՝ ուղղված հենց հայկական լսարանին, որպեսզի հայկական լսարանում հերթական անգամ ինչ-որ դժգոհություն սերմանվի ռուս-հայկական հարաբերություններում:
 
Ադրբեջան «Իսկանդերի» մատակարարումները կարող են նոր պատերազմի հանգեցնել, ինչում Ռուսաստանը հետաքրքրված չէ: Մյուս կողմից, երբ Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդեր» փոխանցեց, համոզված էր, որ Երևանը դրան «մոտ չի թողնի» ոչ վրացական, ոչ էլ իրանական զինվորականներին։
 
Իսկ եթե «Իսկանդերը» ադրբեջանցիներին փոխանցեն, չի կարելի համոզված լինել, որ տեխնոլոգիան երրորդ (ամերիկացիների, իսրայելցիների) ձեռքերում չի հայտնվի:
 
Բայց տարբեր քաղաքագետների մակարդակով ռուսները չեն զլանում հոխորտալ ու սպառնալ, թե տեսեք, հանկարծ չափը չանցնեք: «Ազատությանը» տված հարցազրույցում ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևն, անդրադառնալով Հայաստան–ԵՄ նոր համաձայնագրին, նշել էր, որ դրան պաշտոնական Մոսկվայի արձագանքը կախված կլինի այն բանից, թե «որքան հեռու կգնա Երևանը»:
 
«Իհարկե, եթե Մոսկվան զայրանա, կփոխի իր դիրքորոշումը ԼՂ խնդրի հարցում»,– ասել է նա: Ավելին, «եթե Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունն ու հեռանա Ռուսաստանից, Մոսկվան կփոխի իր դիրքորոշումը` որդեգրելով ավելի ադրբեջանամետ դիրքորոշում: Օրինակ, այլ կարգի զենք կվաճառի Ադրբեջանին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, ավելի կոշտ կլինի, կհիշի, օրինակ, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հայտնի չորս հռչակագրերը»:
 
Նման հայտարարությունները մեկ բանի մասին են վկայում՝ հայկական կողմը չպետք է կորցնի զգոնությունը: Ռուսաստանի կողմից ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մատակարարումը, ինչպես երեւում է, բավական թանկ է նստելու Հայաստանի եւ Արցախի վրա: Ռուսաստանը վերջին շրջանում անցել է Ադրբեջանին չկորցնելու քաղաքականության ցուցադրության: Մոսկվայի հաճոյախոսությունները Բաքվին զուգորդվում էին ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում Անկարայի կողմից ԼՂ խնդրով Մոսկվային սիրաշահելու հայտարարություններով: Եվ որքան էլ այս պահին ռուսական կողմը հակված չէ Իլհամ Ալիևի ձեռքը «Իսկանդեր» դնել, ցավոք, ՌԴ-ի՝ մինչ այս վարած գործունեությունը զենքի շուկայում լավը սպասելու առիթ չի տվել: Այդ պատճառով նման զարգացումը ամբողջությամբ բացառել չի կարելի, բայց նաեւ պետք է նշել, որ նման գործարքները շատ արագ չեն կատարվում, որովհետեւ լրջագույն աշխարհաքաղաքական նշանակություն ունեն: Հայկական կողմը պետք է հաշվի առնի բոլոր հնարավոր զարգացումները և օր առաջ դիֆերսիֆիկացնի իր պաշտպանական համակարգը՝ հետագա ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:
 
Հ.Գ. եթե Ալիևի սիրտը այդքան շատ է ցանկանում մոտիկից տեսնել «Իսկանդեր» համակարգը, ապա հայկական կողմը մի պահ անգամ չի զլանա և բարի կամք կդրսևորի՝ կազմակերպելով նրանց հանդիպումը, իհարկե, այն դեպքում, եթե Բաքվի կրտսեր սուլթանը վերջնականորեն խզի կապը իրականության հետ և Արցախի Հանրապետության և այնտեղ բնակվող խաղաղ բնակչության դեմ հերթական լայնածավալ ագրեսսիայի դիմի:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն ռումինական շուկայում են․ ՓաշինյանՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրՍերբիայում աշակերտը կրակել է դպրոցի ուսուցչի վրա։Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տունԿալիֆոռնիայում ձերբակալել են հեղափոխության կոչեր արած և ոստիկաններին սպառնացած տղամարդուՆիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-իՉենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ Խաչատրյան
Ամենադիտված