Գրիգոր Մելիքսեթյանը՝ հավաքականի խաղի և իր հետ մղած 11 մետրանոցի մասին (տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանն ամփոփել է Աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռումինիայի դեմ խաղը:
«Լավ խաղացինք: Առաջին խաղակեսում շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք:100 տոկոսանոց պահեր ունեինք՝ չօգտագործեցինք: Երկրորդ խաղկեսում ցավալի կարմիր քարտ ստացանք և մնացինք 10 հոգով, շատ դժվար էր: Չնայած`10 հոգով էլ տղաները հերոսաբար պայքարեցին:
Ճիշտն ասած` խաղից առաջ մարզիչն ինձ հուշեց, որ 19 համարի ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, հենց այդտեղ էլ խփելու է: Հավատալով նրան` որոշեցի, որ այդ կողմ պետք է ցատկեմ» ,- ասել է դարպասապահը:
Նշենք, որ հանդիպմանը Մելիքսեթյանը հետ էր մղել մեր թիմի դարպասին նշանակված 11 մետրանոցը:
Տեսանյութը՝ Football Plus-ի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը