Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգը Կրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել է Չինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծը Վերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը 17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքով Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի Գազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա է Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումը Թանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետք Տեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում Մահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրը 

Ո՞ւմ է պետք «պարապների միությունը»

Վերլուծական
Օրերս Հանրային Խորհուրդը հիշեցրեց իր գոյության մասին` հայտարարելով, որ պատրաստվում է առավել սերտ համագործակցել ԱԺ-ի հետ:
 
 
Թե մինչ օրս ի՞նչն էր խոչընդոտ հանդիսանում համագործակցության ակտիվացմանը՝ մենք այդպես էլ չենք իմանա, ինչպես և չենք իմանա Հանրային խորհրդի կատարած աշխատանքի արդյունքի եւ արդյունավետության մասին։
 
Ի՞նչ կարեւոր հարցեր են լուծվել Խորհրդի նախաձեռնությամբ։ Եթե Խորհրդի անդամներին հարցնես, կասեն, որ անթիվ-անհամար հարցեր են քննարկել, մի այդքան էլ որոշումներ են ընդունել, շատ-շատ են չարչարվել ի փառս մեր հանրապետության։
 
Իսկ այդ որոշումներն օգնե՞լ են լուծելու մեր հանրությանը հուզող բազում հարցերից գոնե մեկը՝ արտագաղթ, կոռուպցիա, գործազրկություն, աղքատության բարձր տոկոս, տնտեսության զարգացման իսպառ բացակայություն։
 
Թե՞ այս կարգի խնդիրները Հանրային խորհրդի քննարկման ենթակա չեն, քանի որ, ինչպես իրենք են ասում, լծակներ չունեն։
 
Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով քննարկումների ժամանակ, որին, ի դեպ, Խորհուրդը միացավ բավականին ուշացումով, Խորհրդի նախագահը ծաղրում էր հենց իր գլխավորած հաստատությունը, թե 10 հատ տանկ ունեն այդ խնդիրները լուծելու համար։
 
Իսկ, գուցե, իրենք պետք է քննարկեն միայն այնպիսի անշառ հարց, որպիսին է օդանավակայանի հին շենքը քանդե՞լ, թե՞ վերանորոգելու հարցը։ 
 
ՀԽ անդամների խոստովանությամբ՝ իրենք հոգնել են մի 5-6 անգամ այս «շատ կարեւոր» հարցը քննարկելուց, քանի որ օդանավակայանի հին շենքն ուզում են պահպանել որպես ճարտարապետական կոթող։
 
Ավելի ճիշտ կլիներ, թերեւս, այս հարցը քննարկման դնել մշակույթի նախարարությանը կից հասարակական խորհրդում: Իսկ ինչո՞ւ Հանրային խորհուրդը չի կարող քննարկել վերը նշված կարեւորագույն հարցերը եւ համապատասխան որոշումներ ընդունել։
 
Այդ խնդիրների լուծումների ուղղությամբ լծակնե՞ր չունեն, թե՞ իշխանություններին այդ հարցերում նեղելու կամ հակադրվելու ցանկություն։
 
Երկու դեպքում էլ, ելնելով Խորհրդի անպտուղ եւ անիմաստ գործունեության արդյունքից, Հանրային խորհրդի նախագահի եւ անդամների կողմից բարոյական քայլ կլինի ինքնակամ հրաժարական ներկայացնելը եւ այդ Խորհուրդ կոչված ավելորդությունը լուծարելու հարց բարձրացնելը։ Ժամանակին նրանցից մի քանիսն Ազգային ժողովում եւ այլուր թմբկահարում էին մազութը լափելու մասին։ Մեզ՝ հանրության ներկայացուցիչներիս համար որեւէ տարբերություն չկա մազութ լափողի եւ հանրային բյուջեի գումարները չարդարացված աշխատավարձերի, ավտոմեքենաների, գույքի, վառելիքի, գործուղումների, էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսերի ձեւով լափողի միջեւ։ Իսկ բյուջեից այդ հատկացումների գումարները պատկառելի թվեր են կազմում:
 
Եթե Խորհրդի կարծիքը, որպես կանոն, չեն լսում, այս կառույցի գոյությունը աննպատակ չէ՞, եթե որոշումների կայացման հարցում միջամտության որևէ լծակ չունեք: Իսկ խողովակի կամ կամրջի դեր ունեն նաև լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը, որոնց պահպանման համար պետբույջեից գումարներ չեն ուղղվում:
 
Նման խորհրդի ստեղծման նպատակը իշխանությունները պայմանավորում եին նրանով, որ, իբր, Հայաստանում անհրաժեշտ է մի կառույց, որը կներկայացնի բնակչության բոլոր խավերը, ազդեցիկ քաղաքական ուժերը եւ հեղինակավոր անձանց:
 
Եթե անցնենք քաղաքական տեսության, պետք է նկատենք, որ հենց նման ուժերից պետք է կազմված լինի խորհրդարանը: Հենց դա է պառլամենտարիզմի իմաստը` մի մարմնում հավաքագրել ազդեցիկ ուժերին եւ մարդկանց, որպեսզի ընդունված օրենքներն ու որոշումները չհակասեն բնակչության այս կամ այն հատվածի շահերին:
 
Հանրային խորհրդի ստեղծումը փաստացի իշխանությունների խոստովանությունն էր, որ ներկայիս խորհրդարանը դասական եւ նպատակային առումով չի համապատասխանում իր կոչմանը: Որ այստեղ հավաքագրված են ոչ թե ազդեցիկ քաղաքական եւ հասարակական ուժերի ներկայացուցիչներ եւ հեղինակավոր անձինք, այլ՝ պատահական մարդիկ, որոնց մուտքը համընկել է քաղաքական կոնյունկտուրային:
 
Ստելլա Խաչատրյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դրամական աջակցությո՞ւն, թե՞ ծառայություն․ Բրիտանիայում վերանայում են նպաստների կարգըԿրոնը՝ կուսակցական վեճի կենտրոնում․ Հարավային Կորեայի նախագահը միջամտել էՉինաստանը պատրաստվում է մինչև 2030 թվականը մարդ ուղարկել Լուսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր օրագրում նշել է պատերազմների պատճառը Սրբուհի Գալյանը չլիներ, հիմա նախարարը Արփի Դավոյանը կլիներ, կներկայացներ Սահամանդրության նախագիծըՎերսալի պալատ․ թագավորական իշխանության բեմահարթակը17-ամյա Նահելի մահվան գործով ոստիկանը կդատվի սպանության մեղադրանքովՎանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներԳազայում երեք հարվածից առնվազն 8 մարդ է զոհվել, նրանցից մեկը երեխա էԻրաքի վարչապետը արգելում է քրդական իշխանություններին համակարգել նավթի արտահանումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ռումինիայի Սենատի նախագահի հանդիպումըԹանգարանում պահվող քարի ներսում գտել են 100 միլիոն տարվա ծաղկի հետքՀորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը ներառվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների օրակարգումՏեղի կունենա Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկումՄահապատժի դատապարտված Շեյխ Հասինան նշել է Բանգլադեշ վերադառնալու օրըԶանզիբարում հրդեհը հասել է վեց հյուրանոցի․ տարհանվել է 183 զբոսաշրջիկԱլեն Սիմոնյանը և Լիտվայի ազգային պաշտպանության փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հարցերՀրթիռներից հետո՝ անօդաչու․ Վարշավան նոր միջադեպի համար մեղադրում է ՄոսկվայինԿատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումների շարունակման մասին Թրամփի քրեական գործը դաշնային դատարան տեղափոխելու հարցը նորից կքննվիՀրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄալայզիայում ջրհեղեղներից հետո ավելի քան 1800 մարդ դեռ ապաստարաններում էՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետԾափաթաղի մոտ բախվել են մարդատար գնացքն ու «KAMAZ » մակնիշի բետոնախառնիչը. վերջինս կողաշրջվել էՌուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ) Բաղդադը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Իրաքյան Քրդստանի նավթահանքերն ու սահմանները«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՌԴ-ն Վրաստանի և ՀՀ-ի հետ կապող Վրաստանի ռազմավիրական ճանապարհը փակ է ծանրաքաշ բեռնատարների համար Էկվադորում սողանքն ու գետի վարարումը երեք մարդու կյանք են խլելՈւկրաինացի հայտնիները զանգվածաբար լքում են Կիևը Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում. Փաշինյան Վաշինգտոնի օդային տարածքում ռազմական ուղղաթիռների ուսումնական թռիչքները կարող են վերսկսվել2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցինՀայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն ռումինական շուկայում են․ ՓաշինյանՀՀ-ի և Ռումինիայի ապրանքաշրջանառությունը 100 մլն եվրո է․ կայցելեմ ԵրևանՆորվեգիան և Ուկրաինան ցանկանում են խորացնել համագործակցությունը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգերի ոլորտում Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառովՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամ Ռուսաստանում գազի պայթյունից փլվել է հինգհարկանի շենքի մի մասըՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիրՍերբիայում աշակերտը կրակել է դպրոցի ուսուցչի վրա։Բրազիլիայի մեկ քաղաքում փոթորիկը վնասել է շուրջ 8 հազար տունԿալիֆոռնիայում ձերբակալել են հեղափոխության կոչեր արած և ոստիկաններին սպառնացած տղամարդուՆիգերիայում նավաբեկության զոհերի թիվը հասել է 32-իՉենք տալու Փաշինյանի մուրացած 6 ձայնը․ թող հրաժարական տա․ Սևակ Խաչատրյան
Ամենադիտված