Ամենաբարձր վարձատրվող նախկին նախագահը
ԱՄՆ
2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ամերիկացի հարկատուներին կարժենա 1,15 միլիոն դոլար, գրում է The Washington Times-ը:
Թերթի տեղեկություններով՝ Օբամային կհատկացվի ավելի շատ գումար, քան նախկին նախագահների համար: 2018 թվականի համար բյուջեի հատկացումների առաջարկում՝ Օբամային հատկացվող գումարը 100 հազար դոլարով ավելին է, քան Ջորջ Բուշ ավագին հատկացվող գումարը և մոտ 200 հազար դոլարով ավելին Բիլ Քլինթոնի համար նախատեսվող բյուջեից:
Այսպես, Ջորջ Բուշ ավագի համար ամերիկացիները կվճարեն 942 հազար դոլար, իսկ Ջիմի Քարտերի համար՝ 456 հազար դոլար:
Նախկին նախագահներին հատկացվող վճարումներն իրականացվում են 1950-ական թվականներին ընդունված օրենքի համաձայն: Դրանց մեջ են մտնում թոշակները, ինչպես նաև գրասենյակի համար ծախսերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)