Մելքումյանը և Հովհաննիսյանը կպայքարեն աշխարհի գավաթի խաղարկության թայ-բրեյքում
Սպորտ
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Մելքումյանը և Հովհաննիսյանը կմրցեն թայ-բրեյքում:
Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը առաջին տուրի երկրորդ պարտիայում ևս ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող Բորիս Գրաչովի հետ: Դասական երկու պարտիաներից հետո Մելքումյանն էլ Գրաչովն էլ ունեն 1:1 միավոր և սեպտեմբերի 5-ին կմրցեն թայ-բրեյքում:
Ռոբերտ Հովհաննիսյանը ևս ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Երկրորդ փուլի ուղեգրի համար գրոսմայստերները կմրցեն թայ-բրեյքում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը