Այսօր 366 հայ փաստաբաններ գործադուլ են անելու
Իրավունք
Այսօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ 366 փաստաբանների կողմից հայտարարված է մեկօրյա գործադուլ: Փաստաբանները դժգոհում են դատական համակարգի ապօրինություններից: Փաստաբանների հանձնախումբը այսօր ժամը 14:00-ին, Արմենիա-Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում կհնադիպի լրագրողների հետ և կներկայացնի դատական համակարգում առկա բազմաթիվ խախտումներ և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև իրենց պահանջները վճռաբեկ դատարանի կողմից կիրառվող երկակի ստանդարտների վերաբերյալ, ինչպես նաև կհրապարակի հայտարարության տեքստը:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի փաստաբանների մի խումբ մայիսի 25-ին ստեղծել էին հանձնաժողով, որոնք բողոքում են Վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող անթույլատրելի գործելակերպի դեմ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում