Խիստ հանձնարարական՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել կարգազանց վարորդներին
Իրավունք
Հունիսի 11-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Աֆյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էր հասարակական կարգի ապահովման և ճանապարհային ոստիկանության ծառայությունների ղեկավար կազմը:
Սաշա Աֆյանը, անդրադառնալով ճանապարհային երթևեկության կազմակերպման խնդիրներին, նշեց, որ դրա կարևոր բաղադրիչն են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և արտաքին տեսքը, ինչը երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:
Մասնավորապես, մայրաքաղաքի փողոցներում հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումը բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում, վնասում քաղաքացիների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը:
Սաշա Աֆյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը արդեն խիստ հանձնարարական է տվել այս ոլորտում վիճակը շտկելու վերաբերյալ, և խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց ողջ ծավալով իրականացնել հանձնարարականի հիման վրա մշակված գործողությունների պլանը, առավելագույնս հետևողական լինել նման խախտումների նախականխման և հայտնաբերման ուղղությամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել կարգազանց վարորդներին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում