Չախալյանին կարող են անսպասելիորեն ազատ արձակել. փորձագետ
Իրավունք
Քանի որ երկրները սովորաբար գերադասում են ամեն կերպ խուսափել եվրոպական դատարան ներկայանալուց, հաճախ են փորձում հարցը կարգավորել ներքին պայմանավորվածությունների միջոցով։
Այդ փորձից ելնելով՝ մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ Ֆերնան դը Վարենը հավանական համարեց, որ Չախալյանի գործը ևս կարող է այդպիսի լուծում ունենալ։ «Դա կոչվում է «ընկերական լուծում», երբ կողմերը համաձայնության են գալիս, և այլևս որևէ կողմից բողոք չի ներկայացվում։ Սակայն այս դեպքում օրենքի տեսանկյունից մենք չենք կարող վստահ ասել՝ որ կողմն էր ճիշտ»,-ասաց նա։
Փորձագետը չմոռացավ հավելել, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանը պիտի փորձի լինել լավ հարևան։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում