Թմրանյութ՝ գուլպայի միջից
Իրավունք
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, հունիսի 11-ին՝ ժամը 20.45-ին, Երկաթգծի տարածքից բերման են ենթարկել Սարդարապատ գյուղի նախկինում դատված 36-ամյա մի բնակչի:
Նրա խուզարկությամբ՝ գուլպայի միջից հայտնաբերվել եւ առգրավվել է 6 մլ տարողությամբ ներարկիչ՝ բաց դեղնավուն հեղուկով:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ հիշյալ նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է «Կոդետերպ» տեսակի դեղահաբերի, կերակրի սոդայի, բենզինի, լիմոնի աղի, յոդի եւ ջրի խառնուրդից՝ ներարկման եղանակով իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում