Գողին բռնել են «գողության վայրում»
Իրավունք
Հունիսի 11-ին՝ ժամը 18.12-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքում գտնվող «Սթար» սուպերմարկետում գող են բռնել: Այս մասին Լուրեր.com-ին տեղեկացրել են Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17.30-ին, սուպերմարկետի անվտանության աշխատակիցը սուպերմարկետի սրահը հսկող տեսադիտման համակարգի միջոցով նկատել է, որ մի տղամարդ խմիչքների ցուցատախտակի վրայից վերցրել է «Կրեմլին» տեսակի 17.390 դրամ արժողության կոնյակ և տեղավորելով ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակի մեջ, մոտենալով դրամարկղին, առանց համապատասխան վճարում կատարելու փորձել է դուրս գալ խանութից, սակայն անվտանության աշխատակիցը հասցրել է սուպերմարկետի մուտքի մոտ բռնել, վերցնել գողացված կոնյակը և նրան ուղեկցել տեղի անվտանգության առանձնասենյակ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողության փորձ կատարած անձը 1964 թ. ծնված Վալերի Ն.-ն է: Վալերի Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում