2.1 միլիոն դոլարի փոխհատուցում կտրվի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին
Իրավունք
Ֆրանսիական AXA ապահովագրական ընկերությունը վերջապես 2.1 միլիոն դոլարի չափով փոխհատուցում կտրամադրի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, ովքեր ավելի քան մեկ տարուց ավելի դատական գործընթացի մասնակից էին դարձել, հաղորդում է Glendale News–Press-ը։
Ըստ ԱՄՆ–ի շրջանային դատավոր Կրիստինա Շնայդերի որոշման, փոխհատուցում ստանալու դատական հայցերը 100–ով կրճատվել է։
Ավելի վաղ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին դրամական փոխհատուցում տրամադրելու հարցերով զբաղվող փաստաբանական ընկերությունները դատարանին պահանջել էին, որպեսզի 13 հազար հայցադիմումներն էլ վերանայվեն դատարանի կողմից։
Ըստ դատարանի որոշման, ամենաշատ փոխհատուցվող գումարը՝ մոտ 312 հազար դոլար, տրամադրվելու է «Boyajian and Associates» ընկերությանը, որը մեծ թվով հայցվորների շահերն է պաշտպանել։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում