Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը՝ սպասելով գործի վերանայմանը
Իրավունք
Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Այս մասին երեկ ահազանգ է ստացվել Մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծին: Իրավիճակը տեղում պարզելու նպատակով Պաշտպանի արագ արձագանքման խումբը զանգից անմիջապես հետո մեկնեց «Նուբարաշեն» ՔԿՀ:
Աշխատակազմի իրավապաշտպանները զրուցեցին դատապարտյալի հետ: Մհեր Ենոքյանը զրույցի ընթացքում հայտնեց, որ իր գործով կան նոր ի հայտ եկած հանգամանքներ, և այս պահին նրա հիմնական պահանջը գործի վերանայումն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցների հետ ունեցած զրույցից հետո դատապարյալը վստահեցրեց, որ կդադարեցնի հացադուլը և կսպասի իր գործի հետագա զարգացումներին:
Այսօր արդեն տեղեկացանք, որ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում