Գեներալ Սամվել Հովհաննիսյանը ձերբակալված է
Իրավունք
ԱԱԾ մամլո ծառայությունից Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը:
Նշենք, որ ըստ շրջնառվող լուրերի, նա կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ:
Ըստ նույն աղբյուրի՝ խոսքը վերաբերում է դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանություն նախապատրաստելու մասին:
Հիշեցնենք, որ սույն անձը զբաղվում է նաև էլիտար շենքերի շինարարությամբ։ Վերջերս Արաբկիր վարչական շրջանում կառուցած շենքի առնչությամբ առաջացել էր մեծ աղմուկ և դժգոհություն, քանի որ նա վաճառել էր բնակարաններ, որոնք արդեն իսկ գրավադրված էին Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զարգացման հայկական բանկում։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)