ՄԻՊ աշխատակիցների միջամտությամբ ոստիկանությունում պահվող 9 քաղաքացիներ ազատ են արձակվել
Իրավունք
Հունիս 14-ին Պաշտպանի 116 թեծ գծին ահազանգ ստացվեց, որ 114 համարի երթուղային գծի վարորդներին և դիսպետչերին բերման են ենթարկել Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի բաժին և անհիմն պահում են անազատության մեջ:
Պաշտպանի արագ արձագանքման խմբի աշխատակիցները մեկնեցին ոստիկանության Արաբկիրի բաժին և հանդիպեցին քրեական հետախուզության բաժանմունքի պետի հետ:
Արդյունքում պարզվեց, որ վարորդները 9 ժամ անհիմն պահվել են ոստիկանական բաժանմունքում, գրանցված չեն եղել բերման ենթարկվածների մատյանում, չի տրվել որևէ դատավարական կարգավիճակ, չի բացատրվել նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ մի կին` իջնելով երթուղայինից, ընկել էր և վնասվել: Գործի հետ կապված 114 համարի երթուղայինի վարորդներին կանչել էին Ճանապարհային ոստիկանություն, հարցաքննել, հետո բաց թողել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում