Նոր կադրային ջարդ ոստիկանությունո՞ւմ, թե՞ ընթացիկ պաշտոնանկումներ
Իրավունք
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Արմեն Առաքելյանը նշանակել է ոստիկանության Աբովյանի բաժնի պետ։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Անդրադառնալով հարցին, որ ըստ շրջանառվող լուրերի ոստիկանությունում տեղի է ունենում կադրային ջարդ, Ահարոնյանն ասաց. «Կադրային ջարդ չկա։ Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես լինում են»։
Հիշեցնենք, որ երեկ, Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով իր զբաղեցրած պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Կոտայքի բաժնի ղեկավար կազմը՝ Աբովյանի ոստիկանապետ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում