Կրակոցներ Կոտայքի մարզում
Իրավունք
Երեկ՝ հունիսի 15-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների գյուղացիներից մեկը՝ Ստեփան անունով, վիճել է հարևաններից մեկի հետ, ու ինքնաձիգով կրակահերթ է բացել: Նա օդ է կրակել, և ոչ ոք չի վնասվել:
Արմեն Մալխասյանը նշեց, որ դեպքի վայր հասած ոստիկանները Ստեփան Ս.-ի տանից հայտնաբերել են 5 լիցքավորված պահունակ, լուսարձակային ազդանշանային հրթիռ: Զենքն առգրավել են, իսկ Ստեփանին ձերբակալել են: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում