Ահազանգ. Զավթում են քանդակագործ Չուբարյանի սեփական տարածքը
Իրավունք
Lurer.com-ը քիչ առաջ հաղորդագրություն ստացավ, որ Նալբանդյան 104 հասցեում «Ավագ Շին» ՍՊԸ-ն մտել է քանդակագործ Չուբարյանի սեփական տարածքը զավթելու:
Բնակիչների փոխանցմամբ, նրանք արդեն տնավարի մտել ու աշխատում են, որպեսզի պարիսպ քաշեն և յուրացնեն հողի մի մասը, ուր մի քանի պտղատու ծառեր են աճում: Բնակիչների հետ որևէ համաձայնություն չկա, աշխատանքների կատարման հատվածում ծառեր կան, որոնք հայտնվել են կտրվելու կամ տեղափոխվելու վտանգի տակ։ Տարածքը մշակութային քառակուսի է, ինչը հաշվի չեն առնում «ԱվագՇինի» աշխատողները։ Բնակիչները դիմել են ԶԼՄ-ների օգնությանն ու պայքարում են կառոցապատողի ապօրինի գործողությունների դեմ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում