«Երևան Սիթի»-ն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը
Իրավունք
Խախտել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Լուրեր.com-ի հետ զրույցում մեկնաբանելով «Երևան Սիթի» սուպերմարկետում օրերս տեղի ունեցած միջադեպը` նման կարծիք հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Մարդը իրավունք ունի նայելու: Եթե նա նույնիսկ լրագրող չլիներ, իր տան տնտեսուհին լիներ, իրավունք ունի նայելու, համեմատելու համար իր համար գրառումներ անելու: Դա անտակտություն է, քաղաքակիրթ սպասարկմանը հակասում է»,- ասաց Պողոսյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սուպերմարկետի նման վարվելակերպը, Արմեն Պողոսյանն ասաց, թե պատճառը աշխատակիցների վախն է:
«Ամեն մի ստորին օղակը վերինից վախ ունի»,- նշեց Պողոսյանը` հավելելով, որ սպառողը ոչ միայն նա է, ով գնում է կատարում, այլև նա, ով գնելու մտադրություն ունի: «Եթե մտնում ես ծանոթանաս գներին, քեզ պիտի համապատասխան օգնություն ցուցաբերեն, ոչ թե կոպտություն»,- ընդգծեց Պողոսյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում