Դատախազությունը «Հարսնաքարի գործը» հետ է վերադարձրել ոստիկանություն
Իրավունք
«Հարսնաքար» ռեստորանում զինվորական հոսպիտալի բժիշկներին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ըստ ենթակայության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ չեղյալ է համարվել:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քրեական գործը ետ է վերադարձվել ոստիկանություն նախաքննությունը շարունակելու համար: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում