Վլադիմիր Գասպարյանը ետ է պահանջել «Հարսնաքար»-ի գործը
Իրավունք
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շտապ խորհրդակցություն է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, որի ընթացքում պահանջել է Հովսեփյանից օրեր առաջ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի քննությունը հանձնարարել ՀՀ ոստիկանությանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանապետը խիստ տրամադրված է գործը բացահայտել ըստ էության՝ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պատրաստակամությամբ։
Նույն աղբյուրի համաձայն՝ գործը քննելու է ոչ թե ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը, որը ղեկավարում է Ներսես Նազարյանը, այլ ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում