Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը
ՀասարակությունԱյսօր առավոտյան մահացել է սիրված երգչուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Մարիետա Բադալյանը:
Երգչուհին կատարում էր ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումներ ու սեփական ստեղծագործություններ: «Երգել իմ ձևով, չկրկնօրինակել ոչ մեկին». սա է եղել հայկական ռոմանսի լավագույն մեկնաբանողներից մեկի` Մարիետա Բադալյանի կարգախոսը: «Թող հոգիդ խաղաղությամբ հանգչի, դու ծնված էիր մեծ արվեստի ու գեղեցկության համար, հրաշալի մարդ։ Նա միշտ կմնա մեր սրտերում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը