Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետը Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերը Իսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվեն Զելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասին FIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրից Արթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ է Հակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է Փաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ) «Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքին Նեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-ի Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհեր Դավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) 

Այս երկիրը շախմատի ծագող աստղերի սերունդ է մեծացնում. BBC-ի անդրադարձը՝ շախմատային Հայաստանին

Սպորտ

Բրիտանական BBC պարբերականն անդրադարձել է Հայաստանին` աշխարհում առաջին երկրին, որը 2011 թվականից դպրոցներում ներդրել է շախմատը՝ որպես պարտադիր առարկա:

Համաձայն հոդվածի` շուրջ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող գրոսմայստերների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի:

Հոդվածագիր Էմմա Լևինը պատմությունը սկսում է այսպես. «Ես թակարդում էի, շրջապատված էի բոլոր կողմերից ու փրկության ոչ մի ելք չկար: Թագավորի գրավումն անխուսափելի էր: Ու հանկարծ` «Շախ և մատ» հաղթականորեն հայտարարեց Միքայելը: Եվ ինձ հաղթողը 11-ամյա տղա էր»: Ըստ Լևինի` դա զարմանալի չէր, քանի որ Միքայելը մի քանի օր առաջ դարձել էր դպրոցների շախմատի օլիմպիադայի հաղթող: Նա շախմատ խաղում է 5 տարեկանից, սովորել է հայրիկից ու պապիկից, հետո արդեն դպրոցում՝ շախմատի դասերի ընթացքում: Շախմատային հարթակում նրա հերոսներից է Լևոն Արոնյանը: «Միքայելը ցանկանում է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոն: Նա դիտում է շախմատի միջազգային պարտիաները, որպեսզի կատարելագործի իր կարողությունները»,-ասում է տղայի մայրը սուրճի սեղանի շուրջ:

Երևանի Շախմատի դպրոց չհասած` Օղակաձև այգում, Էմմա Լևինը միանում է մարդկանց խմբին, ովքեր դիտում էին զրուցատաղավարում շախմատ խաղացող մեծահասակ տղամարդկանց, իսկ արդեն Շախմատի տանը հայտնվում մի սրահում, ուր 200 երեխա խորասուզված էր խաղի մեջ: «Սրահում լռություն է, երեխաների պահվածքը` կատարյալ` առանց պոռթկումների և բղավոցների: Բոլորը խորը ներգրավված են խաղի մեջ` պրոֆեսիոնալներին հատուկ դեմքի լուրջ արտահայտությամբ: Երեխաներն իրենց ամեն շարժը գրանցում են նոթատետրերում: Հանկարծ տասնամյա Դավիթը սխալվում է, արցունքներ են հայտնվում աչքերին, նրա ուսն է գրկում մոր պես հոգատար մարզիչ Մարիան, ով ժպտալով ասում է. «Ամեն ինչից զատ նրանք երեխաներ են»,-գրում է հոդվածագիրը:

Հետո նկարագրում է, որ երեխաներին ներքևում համբերատար սպասում են նրանց ծնողները, տատիկներն ու քեռի-հորեղբայրները, ու անկախ ելքից` հաղթանակ, պարտություն կամ ոչ-ոքի, բոլորն էլ գրկախառնության են արժանանում:

Էմմա Լևինի աչքից չէր վրիպել, որ Շախմատի տան դիմաց 1963-1969 թթ. աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրին է: «Հայաստանը միշտ օգտվել է շախմատի հետ ունեցած ամուր կապերից, բայց Տիգրանի հաղթանակները հեղափոխական էին մեզ համար»,-լրագրողին ասում է Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:

Հոդվածագրի խոսքով` Լպուտյանը դպրոցներում շախմատը որպես պարտադիր առարկա դարձնելու գործընթացում շարժիչ ուժ է եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: «Ո՞րն էր պատճառը» հարցին Լպուտյանը պատասխանում է. «Շախմատն արդար խաղ է, երեխաները, սովորելով մաքուր և պատվավոր այս խաղը, լավ վարքագիծ են ձեռք բերում: Երեխան կարողանում է ընդունել ռազմավարական որոշումներ` կշռադատում է իրավիճակը, ապա քայլ կատարում: Կարծում եմ` սա շատ մեծ օգուտ է հասարակության համար»:

Հոդվածում ներկայացվում է, որ Հայաստանի դպրոցներում դասավանդում է ավելի քան 3 հազար որակավորված շախմատի ուսուցիչ: Ըստ Լպուտյանի` շատ երկրներ ևս ցանկանում են ընթանալ այս ուղիով: Օրերս էլ աշխատանքներն է սկսել Շախմատի գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ սոցիոլոգները, հոգեբաններն ու այլ մասնագետներ կուսումնասիրեն շախմատի ազդեցությունը սովորելու գործընթացի վրա:

«Այս ամենի շնորհիվ Միքայելն ու հազարավոր երեխաներ օգնում են Հայաստանին տեղավորվել շախմատի աշխարհի քարտեզի վրա: Ես գոնե կարող եմ մխիթարվել, որ ինձ հաղթել է ապագա գրոսմայստերը»,-պատմությունը եզրափակում է Էմմա Լևինը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվելՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկված անձանց` արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցերԱմենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն ԱզիզյանԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվՉկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է 71-ամյա տղամարդու մարմինԻսահակ Սրբազան․ Օրենքն ու ճշմարտությունը չպետք է բաժանվենԶելենսկին հայտնել է Սև և Ազովի ծովերում հարվածների ու ռուսական կոնտեյներային նավի խորտակման մասինEFE. Պորտուգալիան խստացնում է ծովային սահմանների հսկողությունը Սեուտայի ​​ճգնաժամից հետոFIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրիցԱրթուր Ղամբարյանը՝ Գագիկ Ղազինյանի մասին․ Քաղաքական շարժառիթներով նրան ԵՊՀ-ից հեռացնելը ցածր քայլ էCBS. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներինԴիետոլոգները նշել են ուղեղի համար ամենաօգտակար բանջարեղենըՀուլիսին Եվրոպայում գազի բորսայի միջին գները բարձրացել են 19%-ովԱշխարհի խոշորագույն տնտեսությունները գտնվում են ոչնչացման ճանապարհին․ ՄասկՄիգրանտները փորձել են ներխուժել Սեուտայի ​​ժամանակավոր կացարանի կենտրոնՀակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն էՄիասին կարող ենք իշխանության ղեկից հեռացնել այն ուժը, որը քանդում է պետության հիմնասյուները․ ՕհանյանՓաշինյանը պաշտոնանկ է արել իր թիմի մի շարք պաշտոնյաների. Զելենսկին պատրաստվում է դատել Լուկաշենկոյին (տեսանյութ)ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեուտան սկսել է ծովում նոր արգելապատնեշներ տեղադրել՝ միգրանտների հոսքի պատճառով«Մուլտի Ուելնես»-ի տնօրենը հայտարարում է՝ քաղաքապետարանն ապօրինաբար տիրացել է կենտրոնի շարժական գույքինԹուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվող վերջին հետախուզվողըՄեծ Բրիտանիան հայտնել է, որ տանկերը հարձակման է ենթարկվել Օմանից 11 կմ հեռավորության վրաԱվելի քան 50,000 միգրանտ արդեն վերադարձել է Մարոկկո Իսպանիայի Սեուտա քաղաքիցԳեղամ Թովմասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի վարչության պետի պաշտոնիցՆեապոլի մերձակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թիվը հասել է 21-իԵրևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը․ պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս 11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակելՌուսաստանը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ կան զոհերԻսպանիան և Պորտուգալիան սպառնացել են հրաժարվել ԱԱ-2030-ը հյուրընկալելուցCNN-ը տեղեկացել է Իրանի ենթադրյալ նոր միջուկային օբյեկտին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասինՎեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ ՍրբազանԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Ուկրաինայում հակամարտության ավարտի մասինԴավիթ Թադևոսյանը՝ ԲՏԱ նախարա՞ր. Սահմանադրությունը գրողները որքան են վարձատրվել (տեսանյութ) Իտալիան Եվրոպական հանձնաժողովին տեղեկացրել է Իսպանիայի հետ Շենգենյան գոտու 30-օրյա կասեցման մասինԱրևմուտքը կանգնած է ժողովրդագրական վերացման վտանգի առաջ. Իլոն ՄասկԼատվիան փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող միակ բաց անցակետըԵրևանում «Kia Forte»-ի վարորդը, լինելով ոչ սթափ, վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ՞, թե՞ ԵԱՏՄ ո՞րն է Հայաստանի ապագան. հարցում (տեսանյութ)Իսպանիայի ԱԳ նախարար․ Շենգենյան գոտու ամբողջականությունը լիովին երաշխավորված էԹրամփն ասել է, որ Գրենլանդիան կարող է ԱՄՆ վերահսկողության տակ անցնել մինչև իր նախագահության ժամկետի ավարտըՇիրակի մարզում ավելի քան 66 տոկոսով նվազել են համակարգչային տեխնիկայով հափշտակություններըԹրամփը կցանկանար դառնալ ԱՄՆ հաջորդ նախագահըԵրևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով վտանգըՍեուտա ներխուժելու փորձի ժամանակ մահացած միգրանտների թիվը հասել է 61-իԼևոն Լևոնյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻտալիան կասեցրել է Շենգենյան վիզայի համաձայնագիրը Իսպանիայի հետԻնչպիսի եղանակ է սպասվում այսօր՝ օգոստոսի 1-ինԱյսօր քո առաջին ծնունդն է առանց քո Սիրո. սպանված Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին
Ամենադիտված