Հայ բռնցքամարտիկները սկսում են պայքարը Ստրանջայի մրցաշարում
Սպորտ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Փետրվարի 19-ին կմեկնարկի Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը։ Հայաստանի հավաքականը կարևորագույն ստուգատեսին կմասնակցի 7 մարզիկով։
Հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 19-ին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող