Դավիթ Հարությունյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի շրջանակում համագործակցությունը
Հայաստան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հարությունյանը բարձր է գնահատել արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցությունը հատկապես ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում և ընդգծել, որ փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Դեսպան Մարտինա Քուիկը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հետաքրքրվել համագործակցության հնարավոր ծրագրերով ու Նախարարության առաջնահերթություններով:
Դեսպանի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն անդրադարձել է պրոբացիոն ծառայության կարողություններին, անչափահասների արդարադատությանն ու ՔԿՀ-ներում առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել Շվեդիայի կողմից տարածաշրջանում իրականացվող ծրագրերին Հայաստանի մասնակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված հնարավորությունները:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր