«Փաստ». Տաքսիներ են գողանում
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս Ավանում տաքսու վարորդը, առանց մեքենայի շարժիչն անջատելու, կայանում է խանութի դիմաց և վազքով մտնում խանութ՝ ծխախոտ գնելու: Մեծ էր նրա զարմանքը, երբ խանութից դուրս գալով, տեսել է, որ «Օպել» մակնիշի իր ավտոմեքենան չկա: Ընդամենը 20–25 վայրկյանում «աճպարարները» գողացել էին տաքսին: Ասում են, թե մի քանի օր «տաքսու տակ» քշել են ավտոմեքենան: Հինգերորդ օրը այն հայտնաբերվեց Եղվարդում՝ առանց շարժիչի, անվադողերի, փոխանցման տուփի ու լուսարձակների: Գողերը ձերբակալվել են: Տեսանկարահանման սարքը ֆիքսել էր ավտոմեքենան գողացողների երջանիկ դեմքերը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը