Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Իրավունք
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում ԱԺ-ի դիմաց՝ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի շենքի՝ Դեմիրճյան մուտքի մոտ այսօր ակտիվիստ Վարդգես Գասպարին ակցիա էր կազմակերպել՝ հունիսի 17-ին «Հարսանաքարում» տեղի ունեցած դաժան միջադեպը քննադատելու։
«Ա1+»-ի փոխանցմամբ, ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին անսպասելիորեն մոտեցավ Աժ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլեց «Ռուբեն Հայրապետյան՝ Մարդասպան» բովանդակությամբ պաստառը:
Մի վայրկյան անց մոտեցավ մի երիտասարդ եւ Գասպարիին տապալեց գետնին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում