Վիկ Դարչինյանը Հայաստանում պրոմոուտերական ընկերություն կբացի
Սպորտ
Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Հայաստանում պրոմոուտերական ընկերություն կբացի: Այս մասին մարզիկն այսօր հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:
Դարչինյանի խոսքով՝ ինքը ցանկանում է հնարավրություն տալ հայ մարզիկներին՝ ուժերը փորձելու պրոֆեսիոնալ ռինգում: Բռնցքամարտիկը Հայաստան է ժամանել ոչ միայն հանգստանալու, այլև մարզիների պարապմունքները դիտելու:
«Շատ բռնցքամարտիկներ ունենք, ովքեր կարող են պրոֆեսիոնալ բռնցքամարտում հաջողության հասնել: Հնարավորություն կտամ նրանց, որ փորձեն իրենց ուժերը: Շուտով կբացեմ պրոմոուտերական ընկերություն: Ես նրանց հնարավորություն կտամ ԱՄՆ-ում սպարինգներ անցկացնել: Ցանկանում եմ օգտակար լինել մեր հայ երեխաներին»,-ասաց բռնցքամարտիկը:
Դարչինյանը հավելեց, որ պատրաստ է մարզել բռնցքամարտիկներին, սակայն նրանց հետ մշտական աշխատանքը մեծ պատասխանատվություն է, այդ պատճառով էլ հատուկ մարզիչներ կհրավիրի մարզիկների հետ աշխատելու համար:
Պրոմոուտերական ընկերության բացման աշխատանքները բռնցքամարտիկը կսկսի առաջիկա մենամարտի մասին վերջնական որոշում կայացնելուց հետո:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան