Մոսկվայում հարձակվել են Քսենյա Սոբչակի վրա (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայում վրեժ են լուծել Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկից` հաղորդավար Քսենյա Սոբչակից: Այդ մասին Սոբչակը գրել է Twitter-ի էջում` նշելով, որ իրեն նախ հրել և վայր են գցել, ապա նաև ինչ-որ հեղուկ են լցրել վրան:
Հարձակման ընթացքում գոռացել են․ «Ժիրինովսկու համար»:
Սոբչակի պնդմամբ՝ հարձակման հեղինակը վնասազերծվել է, նրա անունն է Ալան Ձուցև:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Россия 1 հեռուստաալիքի նախագահական ընտրությունների հեռուստադեբատի ժամանակ վիրավորանքներ է հնչեցրել Քսենյա Սոբչակի հասցեին, ինչից հետո Սոբչակը ջուր էր շփել Ժիրինովսկու դեմքին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)