Ինչու չի կայացել Վիկ Դարչինյանի մենամարտը Ռուսաստանում
Տեսանյութեր2017թ. սեպտեմբերին բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը պետք է մենամարտ անցկացներ Ռուսաստանում: Այսօր՝ մարտի 5-ին՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, մարզիկը պարզաբանեց, թե ինչու մարտը չի կահացել:
Դարչինյանն առաջարկություն էր ստացել Ռուսաստանում մարտ անցկացնել աշխարհի գործող չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: 3 քաշային կարգերում աշխահի 9-ակի չեմպիոն Դարչինյանը համաձայնել է մարտ անցկացնել, քանի որ, իր խոսքով՝ ցանկանում է նվաճել 10-րդ գոտին: Հակառակ կողմը կարծել է, թե մարտը հեշտ կստացվի, սակայն երբ ստացել է Դարչինյանի մենամարտի տեսանյութը, երկմտանքի մեջ են ընկել: Նրանք դեռ մտածում են և վերջնական որոշում չեն կայացրել:
Դարչինյանը Մոսկվա է ուղարկել թաիլանդցի բռնցքամարտիկի հետ մարտի տեսանյութը: Նշենք, որ հայ բռնցքմարտիկը մենամարտում նոկաուտով հաղթել էր առաջին ռաունդում:
Հայ բռցնաքմարտիկը նշեց, որ պատասխանի կսպասի առավելագույնը 2-3 ամիս:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան