Շերը հայերենով ողջունել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին. The Australian
ԱյլՀանրահայտ երգչուհի, դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) հայերենով ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին՝ Սիդնեյում անցկացվող «Մարդի Գրա» ամենամյա ԼԳԲՏ համայնքի փառատոնի ժամանակ: Նշենք, որ Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում՝ հայ գաղթականների ընտանիքում:
Ամերիկահայ աստղը հայերենով հարցրել է Նոր Հարավային Ուելսի վարչապետին՝ «Ինչպե՞ս ես», երբ նրանք հանդիպել են փառատոնի ժամանակ: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ վարչապետը և Շերը մոտ 10 րոպե տևողությամբ զրույց են ունեցել:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը