Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ Շատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասին Վարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտեն Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի Հնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը Առաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվում Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներին Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը «Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավոր Մեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել 

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն կդառնան վարչապետին ենթակա մարմիններ

Քաղաքական

Ազգային ժողովը քննարկեց և դրական եզրակացությամբ մարտի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկեց «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ներկայացված նախագիծը օրենսդրական նախաձեռնությունների մեծ փաթեթ է, որը բաղկացած է 50 լրացուցիչ նախագծերից: «Մինչ այս պահը գործադիր իշխանության շրջանակում գործող մարմինների կանոնակարգումները եղել են տարբեր օղակներում՝ կառավարության որոշումներ, նախագահի հրամանագրեր, օրենքներ: Սահմանադրության 159-րդ հոդվածի լույսի ներքո, երբ շատ հստակ սահմանվել է մարմինների միասնական համակարգ, ապա մենք պետք է սահմանենք այդ ամենն օրենքով: Բնական է, որ մենք պետք է փորձեինք որոշակի միասնական ստանդարտներ սահմանել»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դա է հիմնական պատճառը, որ որոշում է կայացվել մշակել այս շրջանակային օրենքը, որտեղ նախատեսել են թե մարմինների ընդհանուր կարգը՝ ինչպես են նշանակվում ղեկավարները, ինչպես են նշանակվում տեղակալները, նրանց կանոնադրության, հաստիքացուցակի հարցերը: «Շատ կարևոր էր նախատեսել մի կարևոր հանգամանք, որը, իհարկե, բխում է Սահմանադրությունից: Մենք սահմանել ենք, որ պետական կառավարման համակարգի մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով և բնական է, որ այդ պարագայում այդ մարմինները կարող են ստեղծվել միայն օրենքով: Դա է եղել պատճառը, թե ինչու մենք սպառիչ թվարկել ենք բոլոր այդ մարմինները»,- պարզաբանեց Հարությունյանը:

Նախագծով սահմանվել են կառավարության ենթակա մարմինները, որոնք են Պետական եկամուտների կոմիտեն. Քաղաքաշինության կոմիտեն, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն. Վիճակագրական կոմիտեն, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը, Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է վարչապետին ենթակա մարմինները, որոնք են՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Պետական վերահսկողական ծառայությունը:

Օրենքի 6-րդ հոդվածն էլ սահմանում է նախարարություններին ենթակա մարմինների ցանկը, որոնք են Նախարարությանը ենթակա մարմիններն են՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը,, Քրեակատարողական ծառայությունը, Պրոբացիայի ծառայությունը,  Փրկարար ծառայությունը,  Սոցիալական ապահովության ծառայությունը, Պետական արարողակարգի ծառայությունը, Միգրացիոն ծառայությունը,  Ջրային կոմիտեն,  Գիտության կոմիտեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Զբոսաշրջության կոմիտեն, ԶՈՒ գլխավոր շտաբը, Պետական գույքի կառավարման կոմիտեն,  Բարձրագույն որակավորման հանձնաժողովը, Անտառային կոմիտեն, Լեզվի կոմիտեն:

Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով, որը ներառված է փաթեթում, ամրագրել են կարևոր դրույթ, որը վերաբերվում է տեսչական մարմինների արտաբյուջեներին: «Մենք ամրագրել ենք, որ տեսչական մարմնի կողմից խախտումներ հայտնաբերելու պարագայում տույժ և տուգանքներ կիրառելու դեպքում այդ գումարները չեն կարող ուղղվել արտաբյուջե: Մենք սա սկզբունքային ամրագրել ենք օրենքով, որպեսզի հետագայում որևէ մեկը չկարողանա որևէ այլ օրենքով նման բան առաջարկել»,- պարզաբանեց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ գումարները գնալու են պետական բյուջե:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառովՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմըՆիկոլ Փաշինյանն այցելել է Ջրառատ բնակավայրում գործող ձկնաբուծարան Լատվիան փակել է Բելառուսի հետ միակ գործող սահմանային անցակետըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ կարևորելով երկու երկրների բարեկամական կապերըՀարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել
Ամենադիտված