Վարդգես Գասպարիի գործով նյութեր են նախապատրաստում. Արմեն Մալխասյան
Իրավունք
Լուրեր.com-ի հետ զրույցում ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ Վարդգես Գասպարիի գործով հետաքննություն է իրականացվում։ Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում Գասպարիին գետին տապալած թիկնապահի գործով նյութեր են նախապատրաստում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին ակցիա էր կազմակերպել հունիսի 17-ին «Հարսանաքարում» տեղի ունեցած դաժան միջադեպը քննադատելու համար։ Ակցիայի ժամանակ Վարդգես Գասպարիին անսպասելիորեն մոտենում է Աժ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլում «Ռուբեն Հայրապետյան՝ Մարդասպան» բովանդակությամբ պաստառը:
Մի վայրկյան անց նրան է մոտենում մի երիտասարդ և Գասպարիին տապալում գետնին: Ինչպես ավելի ուշ ոստիկաններին հայտնել էր Վարդգես Գասպարին, իրեն գցողը եղել է Սամվել Ալեքսանյանի թիկնապահը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ