Հուլիսի 25-ից կազմակերպության գրանցման համար վճարվող 17.000 ՀՀ դրամ պետտուրքը հանվելու է
Հասարակություն
Նախկինում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը պահանջում էր կազմակերպության պարագայում մեկ շաբաթ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում` երեք օր: Կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները բերվում էին քաղաքացիների կողմից: Քաղաքացիները պետք է գնային հարկային` համապատասխան կոդ ստանալու համար: Այսօր կազմակերպության գրանցումը տևում է 15-20 րոպե (իսկ հուլիսի 25-ից անվանման հետ կապված փորձաքննությունն էլ է հանվելու և անկախ անվանման հանգամանքի կգրանցվի 15-20 րոպեներում): Անհատ ձեռնարկատիրոջ պարագայում այսօր գրանցումը կատարվում է 10 րոպեում: Ստանդարտ կանոնադրության պարագայում, ամբողջ փաստաթղթերի փաթեթը տրամադրվում է ռեգիստրի կողմից: Փաստաթղթերը հանձնում են մեկ պատուհանից և ստանում մեկ պատուհանից, ի տարբերություն նախկինի, երբ մի քանի սենյակներ մտնելու անհրաժեշտություն էր առաջանում: Քաղաքացին հարկային կոդը ստանում է տեղում:
Հուլիսի 25-ից կազմակերպության գրանցման համար վճարվող 17.000 ՀՀ դրամ պետտուրքը հանվելու է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում