«Հարսնաքար»-ի գործով կալանավորվել է ևս 2 անձ
Իրավունք
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հունիսի 23-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել «Հարսնաքար»-ի գործով ձերբակալված ևս երկու անձի՝ Արման Խաչատրյանի ու Նորայր Հայրապետյանի նկատմամբ:
Այս մասին Լուրեր.com-ին հայտնեց ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին կալանավորվել էին Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը և Արթուր Բաբլոյանը։ Այսպիսով, կալանավորվածների թիվը հասել է 6-ի։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում