Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Օսկանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ ԱԱԾ-ում

Իրավունք

Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր (ԲՀԿ) Վարդան Օսկանյանը այսօր եւս հրաժարվել է ցուցմունք տալ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) փողերի լվացման հատկանիշներով քննվող գործի շրջանակներում:

Օսկանյանի ու նրա փաստաբանի կարծիքով, ԱԱԾ-ն նախկին արտգործնախարարին ոչ թե որպես վկա, այլ որպես կասկածյալ է դիտում: «Իսկ կասկածյալն իրավունք ունի լռություն պահպանել», – ԱԱԾ-ի շենքից դուրս գալուց հետո հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Վարդան Օսկանյանն ասաց, որ ինքը սոսկ վերահաստատել է առաջին անգամ տված ցուցմունքը. «Իմ առաջին ցուցմունքից հետո մի քիչ իրադարձությունները' հայտարարությունների առումով, այլ կերպ զարգացան: Դրա համար որոշումն այն է, ինչ է»:

Նախկին արտգործնախարարը պարզաբանեց, որ նկատի ունի ԱԱԾ-ի հայտարարությունը. «Այնտեղ ինչ-որ որոշ ենթադրություններ կային: Դա, մենք համարում ենք, որ իմ կարգավիճակի փոփոխություն կարող է ընկալվել' եթե փաստացի նույնիսկ այդպիսին չէ, բնականաբար՝ չէ: Բայց զուտ ընկալման առումով՝ հաշվի առնելով, որ այդպիսին է, որոշել ենք ցուցմունք չտալ»:

ԱԱԾ-ի քննչական վարչությունը հարցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու քրեական գործը հարուցել է մայիսի 25-ին: Օսկանյանն այդ գործում ներգրավված է որպես վկա: ԱԱԾ-ն պնդում է, որ նրա հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամը թաքցրել է հարկերը. Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին փոխանցվել է 1 միլիոն 135 հազար դոլար, որը, ըստ ԱԱԾ-ի՝ «խնդրահարույց գումար է»:

Օսկանյանը արդեն երկրորդ անգամ է հրաժարվում ցուցմունք տալ, ԱԱԾ-ն երրորդ անգամ է նրան հրավիրում:

ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանը անընդունելի է համարել Վարդան Օսկանյանի՝ ցուցմունք չտալու մարտավարությունը: «Ազնիվ մարդը պետք է բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ է… Բայց պարտիզանի պես լռելը անընդունելի է», – ասել է նա:

«Անմեղությունը չեն ապացուցում, մեղքն են ապացուցում», – պատասխանելով Գորիկ Հակոբյանի վերջին հայտարարություններին՝ այսօր ասաց Օսկանյանի փաստաբանը:

Նախկին արտգործնախարարը իր հայտարարություններում բացմիցս պնդել է, որ «Սիվիլիթաս»-ը հիմնադրման օրվանից գործել թափանցիկ ու օրենքի տառին եւ ոգուն համապատասխան: Նա նաեւ քաղաքական ենթատեքստ է տեսել հարուցված քրեական գործում: Ուստի անցած շաբաթ Օսկանյանը «Սիվիլիթաս»-ի գործով բողոք է ներկայացրելԳլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերացնելու եւ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ այդ գործով վարույթը կարճելու մասին:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, այսօր դատախազությունը գրավոր պատասխանել է Օսկանյանի բողոքին: Տռուզյանը, սակայն, չմանրամասնեց՝ գործը կարճվելո՞ւ է, թե՞ ոչ: «Մինչեւ դիմամատուի ստանալը ճիշտ չենք համարում պատասխան հրապարակելը», – հավելեց խոսնակը:

Տիգրան Աթանեսյանը ասաց, որ եթե գործը չկարճվի, այդ որոշումը կբողոքարկեն դատարանում:

Վարդան Օսկանյանը ցանկանում է հարուցված քրեական գործին առնչվող փաստաթղթեր հրապարակել. այդպիսի խնդրանքով նա դիմել էր ԱԱԾ-ի քննչական վարչությանը՝ հարգելով նախաքննության գաղտնիությունը: Այսօր քննիչները ճշտել են, թե հատկապես որ փաստաթղթերն է ուզում հրապարակել «Սիվիլիթաս»-ի հիմնադիրը: Փաստաբան Աթանեսյանի փոխանցմամբ, իրենք մանրամասնել են, սակայն քննիչները փաստաթղթեր հրապարակել-չհրապարակելու մասին պաշտոնական պատասխան չեն տվել:

Հավելենք նաեւ, որ «Սիվիլիթաս»-ում ստուգումներ է անցկացնումՊետական եկամուտների կոմիտեն: Ի պատասխան հարցին, թե հատկապես ինչ են ստուգում, Տիգրան Աթանեսյանը ենթադրեց, թե այդ ստուգումներն իրականացվում են քրեական գործի շրջանակներում:

Իսկ Օսկանյանի կարծիքով՝ այդ ստուգումները կարող են օգնել իր անմեղությունն ապացուցելու գործում: «Հարկային գերատեսչության քննությունը կարծում եմ, որ մեզ նաեւ օգտակար կարող է լինել: Նրանք կհամոզվեն, որ «Սիվիլիթաս»-ում ամեն ինչ արվել է օրենքի տառին եւ ոգուն համաձայն», – ասաց նա:

Աստղիկ ԲԵԴԵՎՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված