Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

«Ռուբեն Հայրապետյանը ինչի՞ պետք է պատասխան տա»

Իրավունք

Ոստիկանությունը երեկ շտապեց հայտարարել, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած միջադեպը բացահայտված է, եւ զինվորական բժիշկներին ծեծողը անվտանգության աշխատակիցներից է։ Սա այն դեպքում, երբ տուժողների հարազատները լրատվամիջոցներին ասել են, որ բժիշկներին ծեծել են 10-15 հոգով:

Շրջանառվող տեղեկություններով' ծեծողները եղել են Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները:

Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում պնդում է, որ ծեծի ենթարկողները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները չեն եղել, ծեծողը ռեստորանի անվտանգության աշխատակիցն է:

Հայտնի է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի տղայի հարսանիքի քավորն է: Մի քանի հարց ուղղեցինք Երեւանի ոստիկանապետին: Հետաքրքրվեցինք նաեւ, թե վերոնշյալ հանգամանքը ինչ կերպ կարո՞ղ է ազդած լինել ոստիկանությունում գործի քննության վրա:

- Պարոն Նազարյան, ինչպե՞ս եք գնահատում «Հարսնաքարի» գործով ոստիկանության քննությունը, երբ ընդամենը մեկ անձ է մեղադրվում

- Քննությունը մեզ մոտ չի արդեն, ուղարկվել է պաշտպանության նախարարություն :

- ՊՆ-ն դեռ չի ստացել գործը, երկրորդ' գործի հանգամանքները ոստիկանությունում են պարզվել, հարցաքննվել են վկաները եւ ոստիկանությունն է տարածել տեղեկությունը մեկ հոգու մասին։

- Կա վնաս հասցնողը' հիմնական հարվածողը եւ կա մատուցողը, որը մյուսի քիթն է կոտրել, բոլորը ներկայացված են, քննությունից ոչ ոք չի խուսափելու: Բոլորն էլ պատասխանատվության են ենթարկվելու, որեւէ մեկը դուրս չի մնալու:

- Պարոն Նազարյան, լրատվամիջոցներին հարազատներն ասել են' 10-15 հոգով են ծեծել բժիշկներին, իսկ ոստիկանությունն ասում է' մեկ հոգի է եղել հիմնական ծեծողը, դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Հարազատները ոչ մի հայտարարություն չեն տվել, որեւէ բան չեն ասել, մենք պարզել ենք' կռիվը որտեղից է սկսվել, ոնց է սկսվել։ Ինչքան հնարավոր է ' բոլորին հավաքել ենք, բերել ենք, պիտի քննություն տարվի: Երբ ոստիկանությունն իմացել է, ոչ մի մարդ չի եղել օբյեկտում։ Մենք ահազանգը ստացել ենք գիշերը երկուսին, երբ «Հարսնաքար»-ն արդեն փակ է եղել, եւ որեւէ մարդ չի եղել: Հիվանդանոցում եղել է մի հոգի ծանր վիճակում եւ ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Հիվանդանոցում եղել է մի հոգի ծանր վիճակում եւ ի վիճակի չի եղել հայտարարություն տալու եւ ոստիկանությունը եղունգ չի նայել, որ կարողանա էտ պահին իմանա, թե ով ինչ ա արել: Սպառիչ աշխատանք պիտի դրանով տարվի: Հիմնական հարված հասցնողները միանգամից բերվել են՝ պարզելու, թե ում մեջ է վեճ առաջացել, ովքեր են եղել։ Քննությունը տարվում է լայնամասշտաբ, բոլորը հարցաքննվել են: Նույն նպատակն ունի նաեւ «Հարսնաքարի» սեփականատերը' Ռուբեն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ չի պաշտպանելու ոչ մեկին :

- Ո ՞ւմ է հայտարարել, պարոն Նազարյան :

- Ուրեմն' հայտարարությունը կլինի, որ ինքը որեւէ մի աշխատակցի չի պաշտպանելու եւ, իմիջիայլոց, դա իր ախրանան չի, օբյեկտի ախրանան ա : Եւ իմացեք' որեւէ մեկի նկատմամբ ներողամտություն չի լինելու:

- Պարոն Նազարյան, մի կողմից ասում եք' դեռ քննություն է տարվում, դեռ պարզ չի, մյուս կողմից'արդեն հայտարարում եք, թե Ռուբեն Հայրապետյանի ախրանան չի եղել, օբյեկտի ախրանան է, հնարավո ՞ր է կապ ունի, որ Դուք քավորսանիկական հարաբերությունների մեջ եք Ռուբեն Հայրապետյանի հետ, դրա համար պաշտպանում եք նրան:

- Ես ձեզ ասում եմ այն, ինչ -որ կա: Ով որ հարվածել է, նա ռեստորանային համալիրի հրամանագրված ախրանիկն է հանդիսանում, քիթն էլ, որ կոտրել է, աֆիցանտն է եղել, մնացածն էլ ընթացքում կպարզվի: Ընթացքում եթե կհայտնաբերվի, որ կա կողքից մարդ, բոլորը պատասխանատվության են ենթարկվելու: Որեւէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից:

- Պարոն Նազարյան, այսօր մեզ հայտնի դարձավ, որ ռեստորանում երեք բժիշկ են ծեծվել։ Որեւէ մեկը դժվար հավատա, որ ռեստորանի մի «ախրանիկը» կարողանա երեք տղամարդու այդ կերպ ծեծել եւ մահվան դուռը հասցնել:

- Ոչ ոք չի ասում, որ մի հոգով ա եղել, բոլորի ներկայությամբ հարվածը հասցրել է այդ տղան, մյուսին խփել է մյուս ախրանիկը: Աֆիցանտները բոլորը դուրս են եկել, կռիվը եղել է ընդհանուր, հիմա հատ առ հատ պարզում են եւ բոլորին պատասխանատվության են ենթարկելու: ՊՆ քննչական մարմինն է զբաղվում, իրենք ավելի շահագրգռված կլինեն՝ իրենց աշխատողին վնաս հասցնողներին ի հայտ բերելու:

- «Հարսնաքարի» մատուցողները առյուծի կա՞թ էին կերել, որ նման կերպ հարձակվեին հաճախորդի վրա: Փաստորեն վտանգավո՞ր է «Հարսնաքար» գնալը:

- Նման օբյեկտներում ամեն տեղ էլ կարող է դա լինել, ի՞նչ կապ ունի «Հարսնաքարը»: Նրանք հո՞ չեն իմացել, որ ՊՆ աշխատակիցներ են, քաղաքացիների մեջ վեճի պես է եղել եւ աֆիցիանտից բացի բոլորը, ովքեր էլ որ եղած լինեն, պատասխանատվության կենթարկվեն, եւ դուրս որեւէ մարդ չի մնալու:

Այո, ես մոտ եմ Ռուբեն Հայրապետյանի հետ, իմ տղայի էլ քավորն է եւ ինքն էլ է անձամբ ասել, որ բոլորը պետք է պատժվեն, որեւէ մեկի համար ինքը չի փորձելու ոչ միջամտել, ոչ ասել: Բացի դա' ազատվելու են աշխատանքից մնացած բոլորը: Դա Ռուբեն Հայրապետյանի խոսքն է ինձ:

- Իսկ Ռուբեն Հայրապետյանը հարցաքննվե՞լ է որպես սեփականատեր, քանի որ նաեւ հարազատները ասել են, որ իր թիկնազորն է ծեծել:

- Ռուբեն Հայրապետյանը սեփականատերը չէ: Նաեւ որեւէ հարազատի կամ մյուսի ասելով չի։ Քննություն է տարվելու եւ կլինի նորմալ։ Բոլոր հարցերի պատասխանները կլինեն քննության ընթացքում: Իր անձնական ախրանան չի, օբյեկտինն է, եւ նա պատասխան կտա իր պարտականությունը վատ կատարելու կամ որեւէ բանի համար, իմացեք: Միանշանակ քննադատում եմ, պետք է շատ խիստ պատժվեն ամենայն խստությամբ:

- Ասել է թե' այս պարագայում էլ Ռուբեն Հայրապետյանը ջրից չո՞ր դուրս կգա:

- Ռուբեն Հայրապետյանը ինչո՞ւ պետք է ջրից չոր դուրս գա կամ թաց: Ես չեմ հասկանում: Կատարողները պատասխան կտան, այն մարդիկ, ովքեր պատասխանատու են դրա համար:

Զրուցեց Մարինե Խառատյանը

a1plus.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված