«ՀՀԿ տատիկը» դարձավ «Ալյանսի տատիկը». «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
Կիրակի օրը կայացել է «Ալյանս» կուսակցության արտահերթ համագումարը։
«Միացյալ Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը, Ծիլքարի համայնքապետ Հովհաննես Մելքոնյանը, Գեղարոտի ղեկավար Սմբատ Բայրախտարյանը, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը եւ այլք մասնակցում էին համագումարին:
Չնայած դահլիճում հիմնականում երիտասարդներ էին, տարեցների պակաս էլ չկար, անգամ հայտնի «ՀՀԿ տատիկն» էր, ում հռչակեցին «Ալյանսի տատիկ»:
«Ալյանսն» ԱԺ-ում ներկայացված է «Ծառուկյան դաշինքի» կազմում՝ մեկ անձով՝ վերջերս ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի նախագահ ընտրված Տիգրան Ուրիխանյանով:
Համագումարին ներկա է եղել եւ ողջույնի խոսք ասել նաեւ Գագիկ Ծառուկյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)